ԱԺ-ն քննարկում է կորոնավիրուսով հիվանդներին ու մեկուսացվածներին հեռախոսով հետևելու հարցը

ԱԺ-ն քննարկում է կորոնավիրուսով հիվանդներին ու մեկուսացվածներին հեռախոսով հետևելու հարցը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը։

Օրակարգում են «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումների նախագծերը։

Փոփոխությունները հնարավորություն կտան կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացման մեջ գտնվողների տեղաշարժին հեռախոսների միջոցով հետևելու ու այդկերպ պարզելու նրանց շփման շրջանակը։

Ըստ փոփոխության՝ օպերատորները պետք է պետությանը տրամադրեն հաճախորդին տեղորոշող տվյալներն ու նրա կատարած զանգերի սկզբի, ավարտի ու հնարավոր վերահասցեագրման (ոչ զանգերի բովանդակության) տվյալները։

Նախատեսվում է նաև քննարկել կորոնավիրուսից մահացածների դիահերձում չանելու հարցը։

Ընթերցեք նաև․ Ինչ է ենթադրում կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացածների տեղաշարժին հեռախոսներով հետևելու նախագիծը

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---