Թուրքիայում հունիսի 1-ից, կմեղմացվեն կորոնավիրուսի պատճառով մտցված մի շարք սահմանափակումներ, այդ թվում ՝ թույլատրվելու են միջքաղաքային ուղևորությունները, ասել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Այս մասին հայտնել է Anadolu գործակալությունը:
Բացի այդ, Թուրքիայի բնակիչները հնարավորություն կունենան կրկին լողափեր, արգելոցներ և այգիներ այցելել:
Կաշխատեն սրճարանները, թանգարաններն ու մանկապարտեզները:
Բացի այդ, հունիսի 1-ից աշխատանքի կանցնեն պետական ծառայողները, որոնք նախկինում արձակուրդ էին ուղարկվել կամ աշխատում էին ճկուն ռեժիմով:
Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան կորոնավիրուսի վարակի տարածման դեմ պայքարում աշխարհին ցույց է տվել իր հաջողությունը: