Thursday, 25 04 2024
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում

Այն, ինչ անում է Թրամփը, Հայաստանին լուրջ մտահոգվելու առիթ պետք է տա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը (Ռուսաստան, Մոսկվա)։

-Պարոն Խաչատրյան, հրապարակվեց այսպես կոչված «կրեմլյան ցուցակը», որտեղ սպասվածից ավելի շատ մարդ է ընդգրկվել։ Սա դեռևս սանկցիոն ցուցակ չէ, այդուհանդերձ հավակնում է դառնալ այդպիսին։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում։

-Այո, սա դեռևս սանկցիոն ցուցակ չէ, բայց կանգ առնելու նախագզուշացում է։ Եթե դառնա իրականություն, այսինքն՝ այդ պատժամիջոցները կիրառվեն, ապա տվյալ մարդը և իր մերձավոր շրջապատը՝ հաշիվներով ու մնացածով սարսափելի վտանգավոր իրավիճակում կհայտնվեն։ Երբեք Ռուսաստանը՝ այն էլ այս ընթացքում Ղրիմը հետ չի տա ու չի բավարարի այն պահանջները, որ ԱՄՆ-ը դնում է։ Օբաման նույնիսկ չէր էլ երազի անել այն, ինչ Թրամփը հիմա անում է։ Ես դա վաղուց եմ ասել՝ քաղաքական, կուսակցական դեմքը լրիվ ուրիշ է, իսկ այդպիսի ամբիցիաներով բիզնեսմենը լրիվ ուրիշ է։ Առաջին քայլը եղավ Սիրիան, և ես դեռ այն ժամանակ էի ասում՝ Աստված հեռու պահի նրանից, թե ինչ է կատարվելու։

Հայաստանն այստեղ մտահոգվելու ու հետևություններ անելու անհրաժեշտություն ունի, քանի որ շղթաներով կապված է Ռուսաստանից։ Սա Սառը պատերազմ է, և սկսվում է հզոր ու մեծ պայքար։ Եթե բանկային փոխանցումները փակվեն՝ ահռելի մեծ վտանգ է սպառնում, ու այդ ամենից կախված, փոքր երկրները չափից ավելի վտանգավոր վիճակում են հայտնվելու։ Ես չեմ ուզում խոսել այն մասին՝ ճիշտ է արել ԱՄՆ-ը, թե ոչ, պետք է քննարկել, թե որն է լինելու հաջորդ քայլը, ու ինչ քայլեր են արվում հնարավոր վտանգներից խուսափելու համար։ Ռազմավարական ուղղությունն ամբողջությամբ քանդված է, Հայաստանում ներսի քաղաքացին չի կարողանում ազատ իր բիզնես ու աշխատանքը դնել՝ բոլորը կախված են անուններից։ Մինչդեռ իրականում Հայաստանի քաղաքացին չպետք է իմանար նույնիսկ այդ հարուստների անունները, միայն օրենքն իմանալը արդեն բավարար կլիներ գործ սկսելու համար։

-Կա նաև այսպիսի տեսակետ, որ պատժամիջոցները կարող են նպաստել Հրվ. Կովկասում խաղաղության հաստատմանը, քանի որ զենքի արտադրման ընկերությունները հայտնվելով պատժամիջոցների տակ, այլևս չեն կարողանա նույն քանակաությամբ զենք վաճառել Ադրբեջանին։

-Ինչ վերաբերում է Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններին՝ ես մի փոքր կասկածում եմ։ Այդ հարցը դեռ վաղուց պետք է ՄԱԿ-ում բարձրացվեր ու հասնել նրան, որ պատերազմական գոտի զենք չմատակարարվի։ Ես այդ մասին դեռ 2008 թվականին եմ խոսել։ Ես կասկածում եմ, որ այդ պատժամիջոցները կկանգնեցնեն զենքի մատակարարումը։ Եթե Թուրքիայի նման երկիրը, որը ՆԱՏՕ անդամ է, գնաց ռիսկի հրթիռային համակարգի հետ կապված, պատկերացրեք՝ Ադրբեջանը, որ Ռուսաստանի հետ նման հարաբերություններ ունի, հանկարծ կանգ առնի, ես դրան չեմ հավատում։ Կոնկրետ ընկերության վրա պատժամիջոց դնելը այդ գործարքները չի կանգնեցնի, Հայաստանի զենքի հիմքը ևս Ռուսաստանն է, դրա մատակարարման, նորացման հարցերը ո՞նց պետք է կարգավորել, չեմ կարծում, որ այդ ամենը կանգ առնի, հարցը միայն Ադրբեջանը չէ։

Քանի տարի է ես խոսում եմ այս վտանգի մասին, ասում, որ այդ ընկերությունների հետ հարաբերությունները պետք է կարգավորել, որ նրանք ևս պոտենցիալ ռիսկ ունեն հայտնվելու այդ պատժամիջոցների տակ, բայց Հայաստանում այդ ամենին լուրջ չեն վերաբերում, կամ էլ ի վիճակի չեն վերաբերվել։ Չի կարելի ներկրողի վրա հույս դնել, սոված երկրում միայն ինվեստորի վրա հույս դնելը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Այսօր կատարվում է այն, ինչից ես վախենում էի։ Երբ ինձ նախորդ հարցազրույցում հարցնում էիք Սոչիի երիտասարդի մասին՝ ես ի՞նչ էի ասում, գլուխը թողած, քննարկում ենք երկրորդական բաներ։ Իսկ այսօր եկավ հասավ նրան, որ պետք է խոսենք հենց գլխի մասին։

-Ցուցակում է նաև հայազգի գործարար Սամվել Կարապետյանը, որը ՀՀ իշխանությունների հետ սերտ հարաբերություններ ունի։ Այս առումով մենք մտահոգվելու առիթ ունե՞նք։

-Չէի ցանկանա, որպես Սամվել Կարապետյան կամ Տաշիր Սամվել քննարկել, դա ինձ այդքան էլ չի հետաքրրքում, բայց Հայաստանի ամբողջ հոսանքը կապված է այդ անունի հետ և պարզ է, որ եթե դառնա իրականություն՝ վտանգ կբերվի։ Եվրոպայից նախագահ բերեն, թե Եվրոպայի հետ պայմանագիր կստորագրեն՝ այլևս էական չի լինի։ Ամբողջ Հայաստանն է կախված Ռուսաստանից ու ինչ-որ անուններից։ Հայաստանի ամբողջ աշխատուժը գտնվում է Ռուսաստանում՝ բոլորը կհայտնվեն շատ ծանր վիճակում։ Ճանաչելով ԱՄՆ քաղաքականությունը պատժամիջոցների հետ կապված ու կոնկրետ Ռուսաստանի մասով՝ տասնյակ տարիներ այս վիճակը կարող է շարունակվել։

-Սա ավելի շատ նախազգուշացնող ցուցակ կարո՞ղ ենք համարել։

-Այսօր այն քաղաքականությունը, որ վարում է Ռուսաստանը, այդ վտանգն իր մեջ պարունակում է։ Այդ պաշտոնյաներից ոչ մեկ այդ քաղաքականությանը դեմ չի արտահայտվել, իսկ դրան կտրականապես դեմ է Միացյալ Նահանգները։ Պաշտպանում ես այդ քաղաքականությունը՝ ազգանունդ գրվում է։ Հիմա ով հետագայում կհայտնվի հիմնական ցանկում, ես չեմ կարող ասել, բայց այդ ցուցակի 80-90 տոկոսի ընտանիքները, մոտիկները, բիզնեսները արտասահմանում են, նրանք շատ գումար Ռուսաստանում չեն պահում։ Եթե ընտանիքի անդամները, ընկերություններն ընկնում են պատժամիջոցի տակ՝ հասկանում եք՝ ինչ է կատարվելու այն օլիգարխի հետ, որն աշխատում էր Ռուսաստանի կողմից ընդունված ու որոշված սիստեմով՝ ատկատներով և այլն։ Չէ՞ որ այդ ամեն ինչը գիտեն և՛ դրսում, և՛ ներսում։ Դա սիստեմի, ոչ թե անձի սխալն է, այդ սիստեմը չի ընդունվում ԱՄՆ-ում, իսկ ով ընդունում է, հայտնվում է սանկցիայի տակ՝ սա պարզ բան է։

-Կարծում եք՝ Ռուսաստանը կկարողանա՞ դուրս գալ այս վիճակից։

-Սառը պատերազմն արդեն սկսվել է։ Եթե ԽՍՀՄ-ի ժամանակ այս պայմաններում կարողանում էին աշխատել, հիմա ես կասկածում եմ, որ կկարողանան աշխատել, որովհետև ԱՄՆ պետդեպը զգուշացնում է այդ ընկերությունների միջազգային գործընկերներին ևս։ Իսկ քանի որ այսօր Ռուսաստանն ահռելի հզոր երկիր է իր կարողություններով։ Ռուսաստանին ինչքան խփում են, այնքան պնդանում է, ու ինչ ուղղությամբ կգնա, ինչ կստացվի, կախված է նաև աշխարհաքաղաքական իրադարձություններից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում