211652_close_icon
views-count11636 դիտում article-date 19:46 13-07-2019

Կիևում նռնականետից գնդակոծել են «Պուտինի բարեկամի» հետ կապված հեռուստաալիքի շենքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կիևում նռնականետից գնդակոծել են «112 Ուկրաինա» հեռուստաալիքի շենքը: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 13-ի վաղ առավոտյան՝ ժամը 3:40-ի սահմաններում: Դեպի վայր ժամանած ոստիկաները հայտնաբերել են նռնականետի դատարկ պատյանը: Միջադեպից ոչ ոք չի տուժել: Իրավապահ մարմինները տեղի ունեցածը որակել են ահաբեկչական գործողություն: Հուլիսի 16-ին «112 հեռուստաալիքը» պատրաստվում էր ցուցադրել ամերիկյան ռեժիսոր Օլիվեր Սթոունի՝ «Ուկրաինայի անտիպ պատմությունը», Մայդանից հետո երկրում ընթացող իրադարձությունների մասին: Ֆիլմի համար Սթոունը հարցազրույց է վերցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից և «Ընդդիմադիր հենարան – Հանուն կյանքի» կուսակցության նախագահ Վիկտոր Մեդվեդչուկից, որին համարում են Պուտինի խնամին և ռուսական շահերի լոբբիստ: Բացի այդ, հենց Մեդվեչուկի հետ է կապվում «112 Ուկրաինա» ալիքը: Այդ ֆիլմի պլանավորված ցուցադրության հետ են այժմ կապում միջադեպը: Ուկրաինակա ազգայնական մի շարք խմբվավորումներ իրենց զայրույթն էին հայտնել այդ առթիվ և հայտարարել, որ ամեն ինչ անելու են ֆիլմի ցուցադրությունը կանխելու համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր