Եթե մնացած մեխանիզմներն էֆեկտիվ աշխատեն, վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումն իր արդյունքը կտա. Զաքարյան

Կենտրոնական բանկը փոխել է 2020 թ. ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունքի) անկման նախապես կանխատեսված ցուցանիշը. նախկին 4 տոկոսի փոխարեն այժմ ԿԲ-ն կանխատեսում է 6.2 տոկոս անկում: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասաց, որ անկման տեմպերի ուժեղացումը պայմանավորված է գյուղատնտեսության, շինարարության, ծառայությունների եւ արդյունաբերության ոլորտների խնդիրներով:

Մինչ լրագրողների հետ հանդիպումը տեղի էր ունեցել ԿԲ խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25 %-ով՝սահմանելով 4.25 %: Համավարակից առաջ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5 % էր:

ԿԲ նախագահը խոսեց նաեւ առեւտրային բանկերում ավանդների տոկոսադրույքների մասին, նշելով, որ դրանց տոկոսադրույքները նվազել են: Նրա խոսքով՝ 2021-ին տնտեսական աճի որոշակի վերականգնում կլինի: ԿԲ գնահատմամբ շուրջ 4-5% ՀՆԱ-ի աճ կլինի:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման եւ ԿԲ նախագահի հնչեցրած որոշ տվյալների վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է «ՖԻՆԱՐՄ» Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն, ֆինանսիստ Կարեն Զաքարյանի հետ:

- Պարո՛ն Զաքարյան, ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 %-ով նվազեցնել: Այս որոշումն ինչպե՞ս կազդի ֆինանսական շուկայի վրա:

- Ընդհանրապես, երբ Կենտրոնական բանկը թուլացնում է դրամավարկային քաղաքականության պայմանները՝ ենթադրվում է, որ այն պետք է խթանող ազդեցություն ունենա տնտեսության վրա: ԿԲ-ն այս քայլով փողն էժանացնում է, որը միջնաժամկետում պետք է շղթայական ազդեցություն ունենա ե՛ւ վարկերի, ե՛ւ ավանդների տոկոսների նվազման ուղղությամբ: Ակնկալվում է, որ այս գործողությունը պետք է հանգեցնի նրան, որ ավելի շատ փող մտնի տնտեսություն, եւ եթե մնացած մեխանիզմներն էֆեկտիվ աշխատեն՝ սա իր արդյունքը կտա:

- 0.25 տոկոս նվազեցումը մե՞ծ է, թե՞ անհրաժեշտություն կար ավելի մեծ չափով նվազեցնել:

- Ընդունված է, որ 0.25 տոկոսն այն քայլն է, որով ամբողջ աշխարհում Կենտրոնական բանկերը ճշգրտում են իրենց տոկոսադրույքները: Շատ հազվադեպ է լինում, որ Կենտրոնական բանկերը գնում են կտրուկ փոփոխությունների, օրինակ՝ 0.5 տոկոսով կամ նույնիսկ 1 տոկոսով: Մեր Կենտրոնական բանկն այս դեպքում չափավոր մեղմացման է գնացել:   

- Այս շրջանում ուսումնասիրե՞լ եք այլ երկրների Կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականությունը: Հայաստանի հետ համեմատելի՞ քայլեր են արվում:

- Բոլոր երկրներում՝ շատ փոքր բացառություններով, հիմնական վեկտորը դրամավարկային քաղաքականությունների թուլացումն է: Նույնիսկ այն աստիճանի, որ ԱՄՆ-ի ֆեդերալ ռեզերվը, Եվրոպայի կենտրոնական բանկը հայտարարել էին, որ իրենք անսահմանափակ իրացվելիություն են պատրաստ ներարկել ֆինանսական շուկա: Նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ մեր Կենտրոնական բանկը: Այդպիսի հայտարարություններ հաճախ չեն լինում: Աշխարհի Կենտրոնական բանկերը բոլոր ռեսուրսները դրել էին, որպեսզի հնարավորինս շատ կարողանան աջակցել տնտեսության վերականգնմանը կամ գոնե նպաստել նրան, որ տնտեսությունները հնարավորինս քիչ կրճատվեն:

- ԿԲ նախագահը նաեւ հայտնեց, որ ի սկզբանե կանխատեսված ՀՆԱ-ի 4 տոկոս անկման փոխարեն այժմ 2020-ի համար կանխատեսվում է 6.2 տոկոս անկում, ինչո՞վ եք սա պայմանավորում:

- Անորոշություններն ամբողջ աշխարհում դեռեւս պահպանվում են, եւ այն սցենարները, որ կարող էին լինել 3 ամիս առաջ, նոր իրողությունների պայմաններում ճշգրտվում են: Վերջին ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը 10 տոկոսից ավելի էր, ինչը բնականաբար որոշակի ճշգրտումներ է մտցնում բոլոր կանխատեսումներում: Բնական է, որ ԿԲ-ն էլ պետք է իր կանխատեսումը վերանայեր նվազման ուղղությամբ:

- Ի՞նչ եք կարծում, համավարակի ընթացքում ԿԲ-ն իր ամբո՞ղջ պոտենցիալն է օգտագործել:

- Նայած թե ում հետ ենք համեմատում: Օրինակ՝ ԱՄՆ-ի Ֆեդերալ ռեզերվը իրականացրեց միջոցառումներ, որոնք պատմության մեջ աննախադեպ էին: Նրանք սկսեցին կիրառել ուղղակիորեն տնտեսությունը ֆինանսավորելու գործիքակազմ, որը նախկինում երբեւէ չէին արել: Ֆեդերալ ռեզերվը սկսեց ձեռք բերել բիզնեսի կողմից թողարկված պարտատոմսեր՝ դրանով ուղղակիորեն ֆինանսավորելով բիզնեսին: Մեր Կենտրոնական բանկը դեռեւս այսպիսի գործիք չի կիրառել: Կարծում եմ, որ գուցե արժե դրա մասին մտածել: Սա ոչ ավանդական գործիքակազմ է, քանի որ Կենտրոնական բանկերը ֆինանսական շուկային եւ տնտեսությանը միջամտում են միջնորդավորված՝ բանկային համակարգի միջոցով: Այս դեպքում ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվն աջակցության գործիքակազմը կիրառեց նաեւ ուղղակիորեն՝ շրջանցելով բանկային համակարգը, ինչը լրացուցիչ երաշխիք է, որ այդ գումարները տնտեսություն են մտնելու:  

- ԿԲ նախագահը հայտարարեց, որ ավանդների տոկոսադրույքը նվազում է: Արդյո՞ք սա չի ազդի, որ ավանդներ եվս նվազեն:

- Ո՛չ, որովհետեւ հիմա շատ հետաքրքիր տրանսֆորմացիա է տեղի ունենում ֆինանսական շուկայում: Բանկերը սկսում են ավելի շատ պարտատոմսեր թողարկել, իսկ պարտատոմսերի տոկոսադրույքներն ավելի բարձր են, քան ավանդներինը: Բացի դա, ԿԲ-ն ավելի բարենպաստ կարգավորման ռեժիմ է նախատեսել պարտատոմսերի համար ավանդների հետ համեմատած։ Ավելին, Հարկային օրենսգրքում ԱԺ-ի ընդունած փոփոխությունների համաձայն՝ պարտատոմսերից ֆիզիկական անձանց ստացած եկամուտները չեն հարկում: Այս ամենը մի քանի լրացուցիչ էֆեկտ է տալիս: Եթե դուք գումար եք ներդրել բանկում, կարող եք ցանկացած պահի գնալ եւ մայր գումարը հետ վերցնել՝ նույնիսկ եթե 3 տարով եք ավանդը ներդրել: Իսկ եթե բանկից նույն 3 տարի ժամկետայնությամբ պարտատոմս եք ձեռք բերում, դուք չեք կարող բանկին պահանջ ներկայացնել այն հետ գնելու վերաբերյալ՝ նախքան այդ 3 տարին լրանալը, սակայն կարող եք բորսայում վաճառել: Արդյունքում երկու կողմերն էլ շահում են. դուք ունենում եք միջոցները կառավարելու նույն հարմարավետությունը, չեք կորցնում կուտակված տոկոսները, իսկ բանկային համակարգն ազատվում է միջոցներն ամեն պահի վերադարձնելուն պատրաստ լինելու ծանրաբեռնվածությունից։

Ես կարծում եմ, որ ավանդների տոկոսադրույքների նվազումը շատ բնական փուլում է եւ ավանդատուները կսովորեն ներդրում կատարել պարտատոմսերում, որով ավելի մեծ եկամուտ կստանան:

- Ինչպե՞ս եք գնահատում Կառավարության իրականացրած միջոցառումները՝ ճգնաժամի ազդեցությունը մեղմելու առումով:

- Իհարկե, դժվար է գնահատել, որ դրանք բավարար են, քանի որ հակառակ պարագայում մենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 10 տոկոսանոց անկում չէինք ունենա: Բայց պետք է նաեւ հաշվի առնել, որ այսպիսի փորձառություն աշխարհի գործող կառավարություններից ոչ ոք չուներ: Այսպիսի ճգնաժամ երբեւէ չէր եղել այն սերնդի կյանքում, որը հիմա կառավարում է: Մենք ստիպված ենք լինելու ավելի արագ սովորել: 

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի սեպտեմբերի 16-ի համարում 

Տպել
1934 դիտում

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Տավուշի մարզպետ

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի