Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կզղջան, եթե դուրս գան Իրանի միջուկային ծրագրի շուրջ համատեղ գործողությունների համապարփակ պլանից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք չենք խախտի պայմանագրի պայմանները, սակայն ԱՄՆ-ը պետք է իմանա, որ նրանք կզղջան, եթե խախտեն գործարքը... Մեր պատասխանն ավելի կոշտ կլինի, քան նրանք պատկերացնում են, եւ նրանց կտեսնեն այն արդեն մեկ շաբաթվա ընթացքում»,- ասել է Ռոհանին, ում ելույթը հեռարջակվել է Press TV հեռուստաալիքով: Նա ընդգծել է, որ Իրանն արդեն քննարկել է գործարքի տարբեր տարբերակները, այդ թվում նաեւ՝ առանց Վաշինգտոնի մասնակցության:
Այս տարվա հունվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր դուրս գալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համատեղ գործողությունների համապարփակ պլանից, եթե եվրոպական երկրները չկարողանան շտկել «պայմանագրի սարսափելի թերությունները»: