211652_close_icon
views-count20164 դիտում article-date 08:58 02-04-2019

Երեք տարի առաջ այս ժամերին տղեքն իրենց կյանքով պահեցին մեր սահմաններն ու պատիվը. լույս շիրիմներիդ, տղեք ջան

Շնորհակալ եմ ՏՂԵՐՔ Երեք տարի առաջ հզոր տղերքը սկսեցին իրանց կյանքի ու մեր խաղաղ ապրելու կռիվը: Տղերքը կարողացան, տղերքը հաղթեցին ու էսօր իրանցից շատերը հերոսացան: Տղերքը չգիտեին, որ էդ հաղթանակը որոշ բորենիների կողմից «պարտություն» է հորջորջվելու, տղերքը չգիտեին, որ երկու տարի հետո իրանց մաքառման կռիվը «պարտություն» անվանածներն ու բանակից թռածները էսօր «ձիու վրա» են լինելու, բայց էդ թերությունն էլ լուծողները կլուծեն: Ապրեն տղերքը, ապրեն, որ իրանց կյանքը դրեցին էսօրվա մեր խաղաղ ապրելու համար: Կեցցե՛ Հայոց բանակը... [b]Նարեկ Սամսոնյան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր