Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Բակո Սահակյանի չստացած «ավարտական վկայականը»

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ավարտական վկայականներ է հանձնել համալսարանը գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին: Իհարկե, այդպես էլ հասկանալի չեղավ, թե պետական որ լիազորությունը կամ համազգային որ առաքելությունն էր Սահակյանին տարել Մանկավարժական, բայց ԼՂՀ նախագահի մասնակցությունն այս միջոցառմանը խիստ խորհրդանշական է:

Բանն այն է, որ ժողովրդավարության պատկերացումների ու նաև հայկական քաղաղաքական մշակույթի չգրված կանոնի համաձայն` այս օրերին հենց Բակո Սահակյանը պետք է ստանար «ավարտական վկայական»` ԼՂՀ նախագահի պաշտոնում իր տասնամյա պաշտոնավարումն ավարտելու համար: Իհարկե, չենք կարող պնդել, որ Սահակյանի «ավարտական վկայականը» կհամապատասխաներ գերազանցության չափանիշներին, որովհետև նա, մեծ հաշվով, որևէ ուրույն ձեռագիր չի թողել ոչ ԼՂՀ քաղաքական կյանքում, ոչ էլ` առավել ևս համահայկական օրակարգում կամ կարգավորման գործընթացում: Սահակյանի ղեկավարած իշխանությունը զուրկ է քաղաքական «բնավորությունից» և չի հիշվում որևէ նախաձեռնություն, որը կապված լինի նրա անվան հետ:

Կարգավորման գործընթացի մասով Ստեփանակերտից անընդհատ լսել ենք, թե իրենք պաշտպանում են Սերժ Սարգսյանի այս կամ այն տեսակետը` մինչդեռ հենց տակտիկական նկատառումներից ելնելով` գուցե անհրաժեշտ էր, որոշ դրվագներում հակադրվել Երևանի տեսակետին (այս մարտավարությունը ճկուն կիրառվում էր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման շրջանում): Նույնիսկ Քառօրյա պատերազմը չի կարող կապվել Բակո Սահակյանի անվան հետ, որովհետև այդ չորս օրերը բացահայտեցին հայ զինվորի, նրա անմիջական հրամանատարի անձնազոհությունը, բայց նաև` հայկական զույգ պետությունների ռազմա-քաղաքական ղեկավարությունների խայտառակ անպատրաստությունը պատերազմին:

Փոխարենը` Բակո Սահակյանը հայկական էլիտայում դարձավ առաջինը, ով խախտեց տաս տարուց ավելի չղեկավարելու տաբուն` հոգեբանորեն անցնելով այն սահմանը, որից դեպի ավտորիտարիզմ մեկ քայլ է: Այլ «հաջողություն» էլ ունի Բակո Սահակյանը. նա իր երևանյան հովանավորի միջոցով դաշտն ազատել է հնարավոր այլընտրանքից: Սահակյանին նախագահի պաշտոնում կարող էր փոխարինել, օրինակ, գեներալ Վիտալի Բալասանյանը, բայց նրան հաջողությամբ ինտեգրեցին իշխանության համակարգին: Ներիշխանական պայքարում պարտվել է նաև վարչապետ Արայիկ Հարությունյանը` ակամայից բացահայտելով, որ իր երևանյան «տանիք» Կարեն Կարապետյանը հարց լուծող չէ:

Գուցե Բակո Սահակյանի «ավարտական վկայականը» չէր ձգում գերազանցության, ու դրա համար նա որոշեց երեք տարով հետաձգել դրա ստացումը ու այսօր Մանկավարժական էր գնացել գերազանց ուսանողների փորձն ընդօրինակելու համար: Ցավն այն է, որ մինչև Սահակյանը «գերազանցիկ» դառնա` աշխարհում կսկսեն նույն աչքով նայել Ղարաբաղին ու Ադրբեջանին` չկարևորելով նրանց համեմատման որակական բաղկացուցիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում