211652_close_icon
views-count1293 դիտում article-date 15:14 26-04-2022

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Մեծ Բրիտանիայի իշխանություններն արգելել են դեպի Ռուսաստան այնպիսի տեխնոլոգիաների և ապրանքների արտահանումը, որոնք կարող են օգտագործվել Ուկրաինայի դեմ։ 

Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, այդ մասին ասվում է Միացյալ Թագավորության արտաքին առևտրի դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ արգելքը տարածվում է այնպիսի սարքավորումների վրա, որոնք կարող են օգտագործվել գաղտնալսումների և տեսանկարահանումների համար։ 
 

Նմանատիպ նյութեր