Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուկրաինայի ընտրանու դեմ հանդիպմանը թիմային խաղը պետք է բարձր մակարդակի վրա լինի. Կապառոս

Ուկրաինայի ընտրանու դեմ հանդիպմանը թիմային խաղը պետք է բարձր մակարդակի 
վրա լինի. Կապառոս

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով՝ Ազգերի լիգայի Ուկրաինայի ընտրանու դեմ խաղում իր գլխավորած ընտրանին պետք է թիմային խաղ ցուցադրի:

«Ուկրաինայի և Շոտլանդիայի ընտրանիների նախորդ հանդիպումը դիտել ենք և ձևավորված բարձր կարծիք ունենք Ուկրաինայի հավաքականի վերաբերյալ: Կարող եմ ասել, որ բարդ խմբում ենք հայտնվել: Ուկրաինայի ընտրանու դեմ հանդիպմանը թիմային խաղը պետք է բարձր մակարդակի վրա լինի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն ասել է Կապառոսը:

Խոսելով հավաքական այժմ հրավիրված ֆուտբոլիստներից` Կապառոսը առանձնացրել է, որ այս պահին ուժեղագույններն են ընտրանու կազմում:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի շրջանակներում սեպտեմբերի 24-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում կընդունի Ուկրաինային ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ժոաո Պինեյրոն (Պորտուգալիա)։ Մրցավարի օգնականներն են Բրունո Ժեզուսը (Պորտուգալիա) և Լուսիանո Մայան (Պորտուգալիա), 4-րդ պաշտոնյան է Անդրե Նարսիսոն (Պորտուգալիա)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]