Բաժիններ՝

Samsung-ը պատրաստում է Galaxy A շարքի 3 նոր սմարթֆոն

Թվում է, թե ընկերությունը ցանկանում է վերանայել սարքերի գրաֆիկական տիրույթը և հագեցնել Galaxy A շարքը ավելի բյուջետային մոդելներով:

Նախկինում Galaxy A սմարթֆոնները հիմնականում միջին գին ունեին, իսկ շատ բյուջետային տարբերակի համար կար Galaxy J շարքը:

Այժմ տեղեկատվություն կա, որ Samsung-ը կթողարկի Galaxy A50, A30 և A10 սմարթֆոնները՝ ոչ թանկ մոդելներ՝ մեծ էկրաններով:

Չնայած սմարթֆոնների նախագծման մասին տեղեկություններ չկան, սակայն արդեն պարզ է, որ դրանք պլաստիկ կորպուս կունենան: Այսպիսով, մենք կարող ենք ենթադրել, որ բոլոր մոդելները կլինեն հնարավորինս ցածր գնով:

Սակայն, A50 և A30 սմարթֆոնները կունենան մեծ 6.4-դյույմ AMOLED էկրան՝ Full HD + բանաձևով: A10-ը կունենա 6.2 դյույմանոց էկրան՝ HD+ դիսփլեյով:

Թվում է՝ Samsung-ը որոշել է եռակի տեսախցիկը ավելի հասանելի դարձնել սպառողներին:

Մնում է միայն ամենակարևոր հարցը՝ գինը: Ըստ շշուկների՝ այս սմարթֆոնները պետք է ցուցադրվեն շուտով Հնդկաստանում: Հենց այնտեղ էլ առաջին անգամ կլինեն գնի մասին հստակ տեղեկություններ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս