ԱՄՆ դեսպան. Ապագան որոշելու հարցում ԼՂ ժողովուրդն ու կողմերը պետք է համաձայնության գան

ԱՄՆ դեսպան. Ապագան որոշելու հարցում ԼՂ ժողովուրդն ու կողմերը պետք է համաձայնության գան

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արմենպրեսին տված իր հարցազրույցին, որտեղ նշել էր, թե «ԱՄՆ-ն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը իր ապագան որոշելու հարցում», ասել է, որ այս պահին կարևորն այդ սկզբունքի ամրագրումն է։

Լրագրողը խնդրել է ավելի մանրամասնել՝ ինչպե՞ս պետք է արտահայտվի այդ դերակատարումը, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Կարծում եմ՝ այս պահին կարևորն այդ սկզբունքի ամրագրումն է, և ոչ որոշակի մանրամասների վերհանումը։ Կարծում եմ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, կողմերը, առաջ շարժվելու ճանապարհին զուգընթաց, այդ հարցերի վերաբերյալ պետք է համաձայնության գան», - ասել է դեսպան Թրեյսին։

Հարցազրույցում Թրեյսին ասել է, որ հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում «ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---