1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ասիական զարգացման բանկի համար Հայաստանը շատ վստահելի գործընկեր է. ԱԶԲ գլխավոր տնօրեն

Ասիական զարգացման բանկի համար Հայաստանը շատ վստահելի գործընկեր է. ԱԶԲ 
գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական զարգացման բանկի համար Հայաստանը շատ վստահելի գործընկեր է, այժմ բանկը նախապատրաստում է Հայաստանի հետ «Երկրի գործընկերության նոր հնգամյա ռազմավարությունը»՝ 2024-2028-ի համար, այդ առումով քննարկումների մեջ է ՀՀ կառավարության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գծով գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովը

Ժուկովը Հայաստան այցի ընթացքում հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ, նրանց հետ քննարկել Ասիական զարգացման բանկի ընթացիկ ծրագիրը, ինչպես նաև՝ 2024-2028-ի համար նախապատրաստվող հնգամյա ռազմավարությունը:

«Մենք շատ ուրախ ենք, որ կառավարությունը մեզ վստահել է, որ լինենք երկրի ամենախոշոր, բազմակողմանի ֆինանսավորման գործընկերը: 2005 թվականից ի վեր, երբ Հայաստանը դարձավ Ասիական զարգացման բանկի անդամ, մենք տրամադրել ենք մոտ 1.6 մլրդ դոլարի աջակցություն Հայաստանին»,- ասաց գլխավոր տնօրենը՝ հավելելով, որ տեղում տեսել է այդ աջակցության  շոշափելի արդյունքները:

Նա նշեց բանկի կողմից ֆինանսավորված մի շարք ծրագրերի մասին, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման մասին, որը մասնակիորեն ֆինանսավորում է ԱԶԲ-ի կողմից, Արգավանդ-Շիրակի փողոց կամրջի կառուցման մասին:

2005 թվականից ի վեր Ասիական զարգացման բանկը աջակցություն է տրամադրում Հայաստանում ծրագրերի իրականացմանը մի շարք ոլորտներում՝ տրանսպորտ, հանրային ոլորտի կառավարում, ֆինանսներ, էներգետիկա, ջրամատակարարում, քաղաքաշինություն, սոցիալական ծառայությունների բարելավում և այլն:  Ավարտին է մոտենում Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիրը: Հաջորդ տարվա համար քննարկվում է Կանաչ քաղաքային զարգացման բարելավման ծրագիրը:

«Հաջորդ տարվա համար մենք հիմա դիտարկում ենք մի քանի ծրագրեր: Մենք  դիտարկում ենք նաև դպրոցների սեյսմակայունության ծրագրի ընդլայնման տարբերակը: Կառավարության հետ քննարկում ենք նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի համար հետագա աջակցության հնարավորությունը»,- հայտնեց ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գծով գլխավոր տնօրենը:

Առաջիկա 5-ամյա ռազմավարությունը նախապատրաստման փուլում է: Կառավարության բարձր մակարդակի պաշտոնյաների հետ քննարկումներ են ունեցել՝ հասկանալու համար, թե ինչ է ցանկանում կառավարությունը: «Մեր կորպորատիվ հետաքրքրության հիմնական ուղղություններից մեկը կլիմայի բարելավման ֆինանսավորումն է: Ասիական զարգացման բանկի նախագահն ասել է, որ մինչև 2030 թ. մենք 100 մլրդ դոլարի ֆինանսավորում ենք տրամադրելու կլիմայի փոփոխության հետ կապված նախաձեռնություններին: Մենք հիմա ՀՀ կառավարության հետ գտնվում են քննարկումների փուլում, թե սա որքանով է կիրառելի Հայաստանում»,- ասաց գլխավոր տնօրենն ու որպես հնարավոր ուղղություններ նշեց վերականգնվող էներգետիկան ու պարենային անվտանգությունը:

Ժուկովը հայտնեց, որ նախորդ օրը ՀՀ կառավարության հետ ստորագրել են 1 մլն դոլարի աջակցության փաթեթ, որ ուսումնասիրվի հողմային էներգետիկայի տարբերակը: ԱԶԲ-ն ՀՀ կառավարության հետ քննարկում է նաև ոռոգման ոլորտում որոշակի հնարավոր ներդրումների տարբերակը:

«Ասիական զարգացման բանկի համար Հայաստանը շատ վստահելի գործընկեր է: Եվ հուսով եմ, որ Հայաստանը նույնպես ԱԶԲ-ն դիտարկում է որպես հուսալի գործընկեր»,- ընդգծեց Ժուկովը:

ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին, որը Հայաստանում է արդեն ավելի քան 3 տարի, նկատեց՝ ՀՀ ներկայիս կառավարությունը ավելի շատ հանձնառություն է ստանձնել կոռուպցիայի դեմ պայքարում, ինչն իրենք ողջունում են: Ասիական զարգացման բանկը որևէ ձևով չի հանդուրժում կոռուպցիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]