211652_close_icon
views-count11022 դիտում article-date 17:02 07-12-2019

Երևանում անցկացվեց հայկական ավանդական ընտանիքի մոդելի պահպանությանը նվիրված քայլերթ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 7-ը մի շարք երկրներում նշում են որպես ավանդական ընտանիքի և ընտանեկան արժեքների պաշտպանության օր։ Ամեն օր ականատես ենք լինում, թե ինչ իրավական և քարոզչական գործընթացներ են տեղի ունենում արևմտյան շատ երկրներում․ Եվրոպայի ևարեւմտյան այլ երկրների քրիստոնյա ժողովուրդներին պարտադրում են օրենքներ, որոնք դեմ են ազգային, ավանդական, քրիստոնեական արժեհամակարգին, ընտանեկան ինստիտուտին և ուղղված են այդ ինստիտուտի ոչնչացմանը, այլ՝ անբարո, այլասերված «արժեքների» ձեւավորմանը։ Միասեռականությունը անարգել քարոզվում է ամենուրեք, այդ թվում՝ երեխաների շրջանում, իսկ այդ քարոզը դատապարտողներին եւ դրա դեմ ընդվզողներին ենթարկում են իրավական պատասխանատվության։ Երեխաների եւ նրանց ծնողների իրավունքները զանգվածային կերպով խախտվում են, երբ շահույթ ստանալու նպատակով երեխաներին բռնի ուժով խլում են ծնողներից եւ տեղափոխում ապաստարաններ։ Այդ երեւույթների դեմ պայքարի նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 7-ին աշխարհի 10-ից ավելի երկրներում տեղի են ունենալու միջոցառումներ՝ ի պաշտպանություն ավանդական ընտանիքի եւ ընտանեկան արժեքների։ Վերոհիշյալ վտանգավոր գործընթացներից չի խուսափում նաև Հայաստանը, որտեղ միասեռականության քարոզի դրսևորումները գնալով ավելի ու ավելի ագրեսիվ են դառնում, իսկ ընտանիքի ինստիտուտի դեմ քարոզչական եւ իրավական գործընթացները մտել են եզրափակիչ փուլ։ Այսդիսկ պատճառով, երեկ՝ դեկտեմբերի 6-ին, տեղի ունեցավ քայլերթ` նվիրված ավանդական ընտանիքների պահպանությանը։ Երթից առաջ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և տնօրինությամբ, իր աղոթքով և խոսքով ներկաներին քաջալերեց Սուրբ Երրորդություն եկեղեցու խորհրդակատար քահանա, Տեր Միքայել քահանա Նուրիջանյանը։ Միջոցառման մասնակիցները Հյուսիսային պողոտայի սկզբնամասից մեկնարկած երթով շարժվեցին անրապետության հրապարակ, ՀՀ կառավարության, ապա նաև արտաքին գործերի, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների շենքերի մոտ իրենց ասելիքն ասացին, այնուհետև իրենց կարգախոսները հնչեցրեցին և հայտարարություններով հանդես եկան  «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի դիմաց, որտեղ գտնվում է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը: ՀՀ կառավարության շենքի մոտ հանդես գալով հայտարարությամբ, «Լույս» տեղեկատվական- վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն ասաց. «Ազգը վտանգնված է, որովհետև վտանգված են ՀՀ պետական ինստիտուտները, որոնք զավթվել են թշնամու գործակալական ցանցի կողմից, ի դեմս Սորոսի հիմնադրամի, որն ամենօրյա ռեժիմով, հետևողականորեն իրականացնում է պետական ինստիտուտների ավեր, որպեսզի այդ ինստիտուտները մեր երկրի համար վճռորոշ պահին ի վիճակի չլինեն դիմակայել արտաքին ագրեսիային: Հավատը վտանգված է, որովհետև 2018 մայիս ամսից ի վեր, աննախադեպ հարձակում ների է ենթարկվում Հայ Առաքելական Եկեղեցին, իսկ այս տարի սկիզբ դրվեց ՀԱԵ դեմ գործընթացի երկրորդ փուլին, որին միացավ Մեծ Բրիտանիայի թագուհու կառավարման ներքո գտնվող BBC լրատվամիջոցը։ Հայրենիքը վտանգված է, որովհետև վտանգված է նրա մաս կազմող Արցախը։ Արցախի հարցում շուրջ 20 տարի ստատուս-քվոն պահպանած մեր երկու հայկական հանրապետություններն այսօր հայտնվել են մեր հայրենիքի մաս կազմող Արցախի կորստի առջև։ Ընտանիքը վտանգված է, որովհետև թշնամու գործակալներն իշխանության մեջ փորձում են անցկացնել ընտանիքի ինստիտուտի ոչնչացմանն ուղղված օրենքներ։ Վերոգրյալ սպառնալիքներից ելնելով արձանագրենք հետևյալը․ Ցանկացած հեղափոխություն կործանարար է և չարիք է ազգի համար, անկախ այդ հեղափոխության անվանումից, անկախ այն հայտարարող ուժից և անկախ թվացյալ բարի նպատակներից։ Ցանկացած հեղափոխություն դա մանիպուլյացիա է, իսկ ժողովուրդը այդ գործընթացում միշտ խաբված է։ Երկրի համար պատերազմական կամ օկուպացիայի իրավիճակում միակ գործընթացը, որտեղ ժողովուրդը խաբված չի և ունի իրական գիտակցված մասնակցություն դա ազգային-ազատագրական պայքարն է։ Իսկ խաղաղ պայմանների համար պետք է սահմանադրորեն ամրագրվի գերակա կարգավիճակ ունեցող միասնական պետական գաղափարախոսություն, որով կսահմանվեն մեր երկրի զարգացման ուղղությունն ու նպատակները։ Դարերով մեր ազգային ինքնությունը պաշտպանած, ազգային-ազատագրական պատերազմներում մեր ժողովրդին ոգեշնչած, երբեմն պետական ինստիտուտների դերն իր վրա վերցրած Հայ Առաքելական Եկեղեցին չի կարող անջատ լինել պետությունից և պետության կողմից պետք է հատուկ պաշտպանության ներքո գտնվի։ Ով պնդում է հակառակը, անելիք չունի ՀՀ պետական կառավարման համակարգում և դուռը թող դրսից ծածկի։ Հայոց ցեղասպանությունից 104 տարի անց և Ադրբեջանում հայերի կոտորածից 29 տարի անց ևս մեկ անգամ փաստենք, որ թուրքը վայրագ թշնամի է, իսկ Արցախում ադրբեջանական դրոշը տեսնել ցանկացող հայատյաց Մեհրիբան Ալիևան և իր նմանները Արցախում կարող են լինել միայն ռազմագերու կարգավիճակով։ Միասեռականությունը պղծություն է և այդ քարոզը երեխաների շրջանում իրականացնելը մանկապղծություն է։ Հետևաբար այդ քարոզը իրականացնողներն ու դրա պաշտպանները մանկապիղծներ են»։ «Հարգելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ,- դիմելով ներկաներին, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի մոտ ասաց Հայկ Այվազյանը. - Ազգային-հոգևոր և ավանդական ընտանեկան արժեհամակարգի երկու հենասյուների՝ Հայ Առաքելական Եկեղեցու և ավանդական ընտանիքի ոչնչացմանն ուղղված բացահայտ կամ թաքուն կերպով իրականացվող քարոզչական-իրավական գործընթացները մտել են ավարտական փուլ։ Մարդկանց իրավահավասարության և ազատության կեղծ շղարշի ներքո իրականացվում են մարդու հոգևոր և ֆիզիկական այլասերմանն ուղղված գործընթացներ, մշակվում և ընդունվում են ընտանիքի ինստիտուտի դեմ ուղղված միջազգային պայմանագրեր, օրենքներ և այլ իրավական ակտեր։ Տարբեր այլասերումների և միասեռականություն կոչվող պղծության պաշտպանությամբ և բացահայտ քարոզչությամբ հանդես են գալիս Հայաստանում հավատարմագրված արևմտյան մի շարք երկրների դեսպաններ, դեսպանության ներկայացուցիչներ, Եվրամիության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ և այլ պաշտոնյաներ։ 2018 թվականի մայիս ամսից ի վեր Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորների ու Վեհափառ հայրապետի դեմ մի խումբ մարդկանց և կարգալույծ հոգևորականների կողմից իրականացված քարոզչական և անձնական ոտնձգությունները տեղավորվում են հանրային կյանքում Հայ Առաքելական եկեղեցու դերակատարության բարձրացման առնչությամբ ԱՄՆ Պետքարտուղարության հնչեցրած մտահոգության տրամաբանության մեջ: Առ այսօր Արևմուտքի ջանքերը Հայաստանում ավանդական ընտանեկան ընկալումների ու քրիստոնեական բարոյականության նենգափոխման, այլասերումների օրինականացման, դրանց՝ որպես նորմ, ամրագրման գործում որոշակի չափով չեզոքացվել են առկա դիմադրության շնորհիվ: Սակայն այսօրվա նոր իրողությունների առկայության պայմաններում դա այլևս բավարար չէ: Գնահատելով բոլոր մարտահրավերները և առկա սպառնալիքները, արձանագրում ենք, որ տարիներ շարունակ պետական և ազգային ինստիտուտների դեմ իրականացվող այդ գործընթացները չհայտարարված պատերազմի դրսևորումներ են՝ ուղղված ավանդական ընտանիքի, հայ մարդու ազգային ինքնության և բարոյականության, Հայ Առաքելական Եկեղեցու, դրա հոգևոր սպասավորների, քրիստոնյաների, քրիստոնեական արժեհամակարգի դեմ: Սա մեզ պարտադրված կենաց- մահու պատերազմ է: Մենք հստակ գիտակցում ենք, որ այդ պատերազմը մեզանից յուրաքանչյուրի համար Հայրենական է, նոր Ավարայր: Ուստի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր ընտանիք իրավունք ունի և պարտավոր է դիմելու ինքնապաշտպանության՝ պաշտպանելու մեր Հայրենիքն ու Եկեղեցին, հավատն ու ընտանիքը, արժեքները, մեր ինքնությունը, ազգային-հոգևոր արժեհամակարգը, բարոյականությունը, արժանապատվությունն ու պատիվը: Եվ մենք հավատում ենք, որ մեզ պարտադրված այս պատերազմում իրական ազգանվեր ուժերի միաբանությամբ, մեր Տեր Աստծո առաջնորդությամբ, օգնությամբ ու զորությամբ մենք հաղթելու ենք»: Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+

Նմանատիպ նյութեր