Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ծովինարի ներհամայնքային ճանապարհներին այս տարի կատարվել է 7000 քառակուսի մետր ասֆալտապատում

Ծովինարի ներհամայնքային ճանապարհներին այս տարի կատարվել է 7000 քառակուսի 
մետր ասֆալտապատում

ԳԱՎԱՌ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում վերջին տարիների ընթացքում իրականացվել են ներհամայնքային նշանակության ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ, ինչի արդյունքում այսօր գյուղն ունի շուրջ 5,5 կիլոմետր երկարության ասֆալտապատ ճանապարհ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովինար համայնքի ղեկավար Մհեր Մարտոյանը, այս տարի տեղական բյուջեի միջոցներից գյուղի կենտրոնական ճանապարհից դեպի երկրորդական նշանակության փողոց տանող ճանապարհներից մեկը ասֆալտապատվել է մոտ 800 գծամետր երկարությամբ:

«Ճանապարհի ասֆալտապատման համար տեղական միջոցներից ներդրվել է 33 միլիոն 100 հազար դրամ: Սկսած 2012 թվականից՝ ամեն տարի համայնքում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ, ինչի արդյունքում ամբողջությամբ ասֆալտապատ է կենտրոնական ճանապարհը՝ 2,5 կիլոմետր երկարությամբ, իսկ մոտ 3 կիլոմետր էլ ասֆալտապատում կատարվել է երկրորդական փողոցներում: Յուրաքանչյուր տարի մենք տեղական միջոցներից կատարում ենք հատկացումներ, որպեսզի ընդարձակենք ասֆալտապատ փողոցները: Միաժամանակ իրականացվում են փողոցների լուսավորության ցանցի ընդարձակման աշխատանքներ: Վերջին տարիների ընթացքում կենտրոնական եւ երկրորդական փողոցներում տեղադրվել է 134 լուսատու:

Ծովինարն աստիճանաբար բարեկարգ բնակավայրի տեսք է ստանում»,- ներկայացրեց համայնքի ղեկավարը: Մհեր Մարտոյանը համայնքի համար առաջնահերթ լուծում պահանջող երկու խնդիր մատնանշեց: «Հիմնանորոգման խիստ կարիք ունեն մանկապարտեզը եւ մշակույթի տունը: Եթե այդ խնդիրներին էլ լուծում տանք, Ծովինարում բարելաված կլինենք թե նախադպրոցական կրթության կազմակերպումը, թե մշակութային ու մարզական կյանքի առաջընթացը: Բայց դրանք պահանջում են խոշոր ներդրումներ, որոնք վեր են տեղեկան բյուջեի հնարավորություններից»,-հավելեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]