Armtimes.com-ի փոխանցմամբ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակվեց քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի, Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի և Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանի վերաբերյալ քննվող սպանության գործով դատավճիռը:
Դատավճռով քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն արդարացվեց ՀՀ ՔՕ 38-112 հոդվածով և ազատ արձակվեց դատարանի դահլիճից, Չարբախցի Գեղամը մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 113 հոդվածով դատապարտվեց 4 տարվա ազատազրկման և համաներումով ազատվեց: Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը նույնպես արդարացվեց: