Tuesday, 23 04 2024
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության

Միքայել Մինասյանին ու Արթուր Վանեցյանին միավորում է Փաշինյանից ձերբազատվելու նպատակը, բայց նրանք տապալվելու են

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի թափ առնող ալիքին, Թվիթերի իր էջում առաջարկ է արել ստեղծել հակաճգնաժամային կառավարություն. «Վարակի տարածման ահագնացող տեմպը, տնտեսական և սոցիալական լարվածության էական աճը լուրջ սպառնալիք են մեր երկրի համար։ Հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն, որը, համախմբելով բոլոր կարող ուժերը, դուրս կբերի երկիրը այս ծանր իրավիճակից»,- գրել է Վանեցյանը։

Զարմանալի զուգադիպությամբ ճգնաժամից դուրս գալու առաջարկություններով մեկ օր առաջ հանդես եկավ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ առաջարկելով քաղաքական մեծամասնությանը իր թիմի ներսից ընտրել նոր վարչապետ։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ Միքայել Մինասյանի հայտարարությունը կարելի է մի տեսության հետ համեմատել: «Երբ փորձում են գտնել ամենաուժեղ կետը թիմի մեջ ու այն հեռացնել, մնացածն ինքն իրեն կփլվի։ Ցանցակենտրոն պատերազմ՝ այսպիսի տերմինով է բնութագրվում երևույթը, ինչը նշանակում է, որ ցանցն ունի կենտրոն, այն հեռացնելուց հետո մյուս հատվածներն իրենք իրենց փլվում են։ Այնուամենայնիվ, մեր քաղաքական իրականությունը շատ հեռու է Մինասյանի նկարագրած իրավիճակից, որի արդյունքում կարող է իշխող թիմը գնալ այդպիսի քայլի։ Չմոռանանք մի կարևոր հանգամանք՝ իշխանության լեգիտիմության հիմնական աղբյուրը Նիկոլ Փաշինյանն է, ու նրան հեռացնելուց հետո իշխանության մնացած հատվածն ինքը կփորի իր գերեզմանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է Վանեցյանի առաջարկությանը, ապա մեր զրուցակցի կարծիքով՝
նա երկրորդում է Մինասյանին. «Այդ բևեռի խաղացողների կողմից փորձ է արվում ստեղծել տպավորություն, թե Հայաստանի քաղաքական դաշտում կա նման օրակարգ։ Իրականում նման օրակարգ չկա, ու այդ մարգինալացված խմբերի ներկայացուցիչներն ինչ էլ հայտարարեն՝ քաղաքական իրականությունը բոլորովին այլ է»։

Ղևոնդյանն ընդգծեց՝ խաղացողների այդ բևեռը մարգինալ է, սոցիալական կապիտալն էլ չի աճում. «Եվ սա՝ անկախ այն բանից, որ իշխանության նկատմամբ վստահություն ունեցողների քանակը պակասում է։ Հիասթափվածները չեն գնում այդ բևեռ, քանի որ այն ունի շատ վատ հեղինակություն, կապված է նախկինների հետ, այդ իսկ պատճառով այդ բևեռի սոցիալական կապիտալը չի աճում։ Նրանք հնարավորություն չունեն ապահովելու այնպիսի սոցիալական կապիտալ, որով կարող են փոփոխություններ առաջացնել երկրում։ Իմ կարծիքով՝ նրանց հայտարարությունները միայն տպավորություն ստեղծելու նպատակ ունեն՝ ավելի հեռահար ժամկետի համար։ Որոշ ժամանակ հետո գուցե այդ տպավորությունների հիման վրա ինչ-որ գործընթացներ փորձեն սկսել, սակայն այս պահին նրանց հայտարարածները իրականություն դառնալ չեն կարող»։

ԳԽ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի կարծիքով՝ Վանեցյանի և Միքայել Մինասյանի կոչերի արձագանքները լուրջ լինել չեն կարող: «Ես լուրջ չեմ համարում այդպիսի բաները։ Բոլոր նրանք, ովքեր առաջին օրվանից ուզում են վիժեցնել նոր Հայաստանի մոտեցումները, մի ընդհանուր խնդիր ունեն՝ ձերբազատվել Փաշինյանից, ու այդ առումով նրանց միջև ընդհանուր բան կա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց. «Այդ նպատակն ընդամենը իրենց մասնավոր շահն է սպասարկում, հասարակական շահի հետ կապ չունի»։

Վիգեն Խաչատրյանը չի բացառում նաև արտաքին ազդեցությունը. «Հասարակության մեծամասնությունն այսօր իշխանություններին իրական այլընտրանք չի տեսնում, ուստի նման նախաձեռնությունները դատապարտված են անհաջողության։ Բացի դրանից՝ այդ մարդիկ լավ պատկերացում չունեն, թե ինչ է նշանակում ժողովրդավարություն։ Հերթական ընտրություններին պատրաստվելու փոխարեն՝ չգիտես ինչով են զբաղված»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում