Ադրբեջանցիները կորոնավիրուսով մոտ 1000 հայ վարակակրի տվյալներ են հրապարակել

Ադրբեջանցիները կորոնավիրուսով մոտ 1000 հայ վարակակրի տվյալներ են հրապարակել

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի հաքերները կորոնավիրուսով մոտ 1000 հայաստանցի վարակակրի տվյալներ են հրապարակել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Ադրբեջանցի հաքերները 2 ֆայլով հրապարակել են կորոնավիրուսով վարակակիրների անձնական նոր տվյալներ՝ անուններ, հասցեներ և բջջային հեռախոսները։ Այս անգամ անձնագրային տվյալներ չկան։ Մոտ հազար հոգու տվյալ կա»,- ասվում է գրառման մեջ:

Փորձագետը հավելել է, որ նախորդ արտահոսքին ավելացնելու բան չունի, նույն հաքերներն են։

«Ենթադրում եմ՝ նույն ձևով են տվյալները ստացել․ մարդիկ մեյլերով տվյալները իրար են ուղարկում, մեյլերը կոտրում են, տվյալները ստանում։ Վուալյա, ինչպես ասում էր Հեյդար Ալիևը՝ փախնելով Կուբատլիից», - գրել է նա:

Հունիսի 13-ի ևս ադրբեջանցիները հանրայնացրել էին կորոնավիրուսով վարակված հայաստանցիների և նրանց կոնտակտավորների տվյալներ՝ մոտ 3500 մարդու: Հրապարակվել էին նաև անձնագրային տվյալներ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---