Բաժիններ՝

Ջոնսոնը Տուսկին առաջարկել է բացառել «բեքստոպը» Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրից

«Բեքստոպի» (Brexit-ի անցումային շրջանի սկսվելուց հետո ԵՄ-ի մաքսային միության եւ Եվրոպայի միասնական շուկայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի մնալու ռեժիմի) մասին հիշատակումը չի կարող ներառվել Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմաններիվերաբերյալ համաձայնագրում: Այդ մասին, ինչպես հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայությունը, վարչապետ Բորիս Ջոնսոնը գրել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին հղած նամակում:

«Առաջին հերթին մենք պարտավոր ենք համոզվելու, որ խիստ սահման չի լինի»,- գրել է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը:

Ջոնսոնը Իռլանդիա կղզում հատուկ մաքսային ռեժիմը համարել է «հակադեմոկրատական եւ Միացյալ Թագավորության՝ որպես պետության ինքնիշխանությանը չհամապատասխանող:

«Բեքստոպն» անորոշ ժամկետով արգելափակում է Մեծ Բրիտանիային միջազգային պայմանագրում, որը մեզ պարտավորություններով կկապի մաքսային միության հետ եւ որը նախատեսում է միասնական շուկայի օրենսդրության զգալի մասի կիրառում Հյուսիսային Իռլանդիայում»,- նշել է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս