Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Արամ Հարությունյանը Հայաստանից փախել է Օգանովսկու օգնությամբ, նա այժմ Թուրքիայում է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գործարար Սիլվա Համբարձումյանը:

– Տիկի՛ն Համբարձումյան, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռ. Քոչարյանին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել, առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու համար, և այս մեղադրանքի հիմքում ձեր այն պնդումներն են, որ նրա նախագահության ընթացքում դուք 2 միլիոն դոլարի բանկային փոխանցում եք կատարել գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող ընկերության հաշվեհամարին, որպեսզի վերջինս միջնորդի, որ բիզնես վարելուն չխանգարեն: Քոչարյանական կողմը ձեր պնդումներն ու հայտարարությունները որակում է անհեթեթություն:

– Այո՛, ես Մարտի1-ի գործով կանչվել եմ հարցաքննության 2 միլիոն դոլար փոխանցելու կապակցությամբ, քանի որ փոխանցումը կատարվել է այդ ժամանակաշրջանում, ես նույնպես մեղադրվում էի Մարտի 1-ի գործով գումար փոխանցելու համար: Ես քննչական մամիններին ցուցմունք տվեցի, թե այդ գումարն ինչի համար եմ ուղարկել, ես դա փոխանցել եմ, որ ինձ չխանգարեն իմ գործընկերների հետ գործարք կատարել ԱՄԷ-ի և ՀՀ-ի միջև: Ես դրա համար եմ գումար փոխանցել, երբ որ ինձ դատարան կանչեն, իմ ցուցմունքը կհրապարակվի: ՀՀ-ում եթե որևէ մեծ գործարք էիր ուզում կատարել, պետք է տեղյակ լինեին վարչապետը, նախագահը, որպեսզի չխանգարեին:

– Քոչարյանը պնդում է, որ սա զրպարտություն է և ձեզ դատի է տվել:

– Դատի է տվել, բայց ես ծանուցում չեմ ստացել, հենց որ ստանամ, անպայման գնալու եմ և այնտեղ «չակերտները կբացեմ», քանի որ դա դատարան է:

– Կան նաև պնդումներ, որ Քոչարյանի շրջապատը, հնարավոր է, ճնշումներ գործադրի Մարտի 1-ի գործով անցնող վկաների կամ ներգրավված քննիչների ու դատավորների վրա: Համակարծի՞ք եք նման պնդումների հետ:

– Մի միտք կա՝ երբեք մի՛ ասա՝ երբեք: Ամեն ինչ սպասելի է, չենք կարող երաշխավորել անվտանգության հարցում: Մինչև թավշյա հեղափոխությունը շատ դժվար էր մեծ բիզնես սկսել, առանց վերևների չէր լինում, եթե ես անգամ սկսել եմ, հալածվել եմ:

– Դատաիրավական ներկա համակարգից ի՞նչ սպասումներ ունեք:

– Դատաիրավական համակարգում, կարծում եմ, դեռ փոփոխություններ չեն եղել, երկու օր առաջ մի դատավորի հետ կապված դիմել էի վարչապետին: Ես խնդրում եմ, որ վարչապետը նախկինում սնանկ ճանաչված ընկերությունների գործերը հանձնի բարձրագույն դատական խորհրդին, որպեսզի նորից քննվեն, և կտեսնեն, որ սնանկ չեն, հարյուրավոր միլիոնների ներդրում անողը չի կարող 10 միլիոն դրամի համար սնանկ ճանաչվել: Պետք է բոլոր դատարաններում դա հանձնարարվի:

– Նախկինում խնդիրներ ունեիք անվտանգության հետ կապված, այժմ ստանո՞ւմ եք սպառնալիքներ:

Պետության շնորհիվ ես ունեմ անվտանգություն: Սպառնալիքներ չեմ ստանում, որովհետև երևի գիտեն, որ դեռ պաշտպանված եմ պետության կողմից:

– Անվտանգության միջոցառումներ պետությունը ե՞րբ սկսեց ձեռնարկել ձեր նկատմամբ, այստեղ Հայկ Հարությունյանի մահը կա՞պ ունի:

– Ո՛չ: Արդեն մեկ տարի և մեկ ամիս է, ես ունեմ անվտանգություն: Կարծում եմ՝ մարդիկ, ովքեր ճիշտ են արտահայտվել քննչական մարմիններում, պետք է ապահովված լինեն, որովհետև ոչ մեկս պաշտպանված չի դեռ:

– Նկատի ունեք նաև Հայկ Հարությունյանին:

– Այո՛, նաև նրան նկատի ունեմ, նա շատ հաջող մարդ էր, չէր կարող ինքնասպան լինել, ժողովուրդը չի հավատում այդ վարկածին, ես՝ նույնպես:

– Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, հանգուցյալ Արմեն Մովսիսյանի անուններն եք տալիս հանքերի գնման և դրանց լիցենզիաներից ձեզ զրկելու համար:

– Այո՛: 2009թ. ես ավստրալացիներից գնեցի «Սիփան 1» ՍՊԸ-ն, ավստրալացիները բավականին մեծ գումարներ էին ներդրել, բայց Սյունիքի մարզպետը չէր թողնում աշխատել, նրանք հարյուրավոր միլիոնների ներդրումը թողած՝ 10-15 միլիոնով վաճառեցին և փախան Հայաստանից Ս. Խաչատրյանի պատճառով: Ս. Խաչատրյանը  Ս. Սարգսյանի ուղեղն այնքան լցրեց, որ զրկեցին լիցենզիայից: Մենք դիմեցինք դատարան, 2010թ. Վճռաբեկ դատարանը հօգուտ մեզ վճիռ կայացրեց, բայց Ս. Սարգսյանը Վճռաբեկ դատարանի նախկին նախագահին կանչել էր իր մոտ և ասել, որ պետք է զրկել, 2013թ. գործը դատարանում էր, բայց կազմակերպվեց աճուրդ, ինչի իրավունքը չկար, և վաճառվեց մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին: Դատարան, օրենք… ո՞վ էր հաշվի առնում, Ս. Սարգսյանն ինչ ասեր, այդպես էլ որոշում էր կայացվում: Եվ մի որոշում էլ կար. «Մանեքս-Վալեքս»-ը պարտք էր «Սիփան 1»-ին, դատը շահել էինք, բայց Ս. Սարգսյանը Վճռաբեկ դատարանի նախագահին կանչել է և ասել. «Ջեբիցս հանեմ, տա՞մ, գնացե՛ք հակառակ վճիռը կայացրեք»: Եվ հակառակ վճիռը կայացրին, «Մանեքս-Վալեքսը» հաղթեց 38 միլիոն դրամի վճիռը, բայց երրորդ նախագահը պայմանավորվել էր, և մինչև այսօր ինձանից այդ  փողը չեն ուզել:

– Եղե՞լ է դեպք, որ Ս. Սարգսյանին անձամբ կամ միջնորդավորված կաշառք տաք:

– Ես ցուցմունքում նշել եմ, որ իմ տված գումարից Ս. Սարգսյանին էլ է հասել: Ոստիկանի միջոցով եմ տվել, բայց անունը չեմ կարող ասել:

– Ի՞նչ չափի գումարի մասին է խոսքը:

– 3 միլիոն դոլար Քոչարյանին, 3 միլիոն՝ Սարգսյանին, 1 միլիոն էլ՝ Արմեն Գևորգյանին:

– Հետախուզման մեջ գտնվող առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ մեղադրվող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը հանքերի շահագործման վերաբերյալ լիցենզիա տրամադրելու համար 2008թ. ձեզանից վերցրել է 14 միլիոն դոլար կաշառք: Արամ Հարությունյանն այժմ ՀՀ-ում չէ:

– Ես Արամ Հարությունյանի տեղը գիտեմ, այս պահին նա Թուրքիայում է, նա Հայաստանից Արցախ է մեկնել Օգանովսկու օգնությամբ, դուրս է եկել Պարսկաստանից Ստամբուլ: 2019թ. հունվարի 8-ին եղել է Վրաստանում՝ կազինոյում, հետո գնացել է Ֆրանսիա, Լոնդոն, ապրիլի 19-ին վերադարձել է Մոսկվա, դրանից հետո նրա հետքը կորցրել եմ: Ես կարողացել եմ այս ինֆորմացիան ձեռք բերել, բայց մեր անվտանգությունը ոչինչ չի արել:

– Այս ինֆորմացիան դուք փոխանցե՞լ եք:

– Այո, կարծում եմ, որ ԱԱԾ-ն էր պահում այդ բոլոր փախածներին: Երևի ԱԱԾ նախկին պետը լավ կապեր է ունեցել, և քայլեր են արվել, որպեսզի կոծկեն նրանց տեղը:

– Կարծում եք, որ պարոն Վանեցյանի պաշտոնանկությունը կապված էր դրա՞ հետ:

– Չգիտեմ վերջնական ինչու, բայց մտածում եմ, որ կարող է դա էլ է պարզվել, և դա էլ է եղել առիթ, որ նա հեռացվի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում