Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Սխալ է հարցը դիտարկել միայն Մոսկվայի դաշտում․ ո՞ր դեպքում գազի գնի վերանայում կլինի

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին դարձյալ խոսվեց Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հույս հայտնեց, որ Երևանին կհաջողվի ընդհանուր լեզու գտնել Մոսկվայի հետ։ Միաժամանակ, վերջին շրջանում լուրեր էին տարածվել, որ ամառվա ընթացքում գազի գնի թանկացումներ են սպասվում։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ այս ուղղությամբ դեռևս հստակություն չկա, շարունակում ենք բանակցել ռուսական կողմի հետ, որպեսզի հնարավորինս պայմանավորվածություն լինի ֆիքսված գնի վերաբերյալ։

Հաշվի առնելով տարածաշրջանում վերջին քաղաքական, տնտեսական զարգացումները, ի՞նչ հավանական զարգացումներ են հնարավոր մոտ ապագայում «Առաջին լրատվական»-ի հարցին «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը պատասխանեց․ «Ինչ վերաբերում է գազի գնի շուրջ Փաշինյանի և Պուտինի միջև ընթացող բանակցություններին, ապա, բնականաբար, այս հարցը միշտ էլ օրակարգային է եղել երկկողմ հարաբերություններում։ Երբ մենք վերլուծում ենք Փաշինյան-Պուտին ձևաչափով անցկացված վերջին մի քանի հանդիպումները, ապա միշտ էլ այդ հարցը հանդիպման առանցքում է եղել։ Այս առումով, ես միշտ իրավիճակը քիչ թե շատ օբյեկտիվ գնահատելու համար հիշում եմ Փաշինյան-Պուտին առաջին հանդիպման ժամանակ Պուտինի կողմից արված հայտարարությունն առ այն, որ Հայաստանը, թերևս, աշխարհում ամենաէժան գնով է ռուսական գազը ձեռք բերում։ Ես կարծում եմ, որ սա հենց այնպես արված հայտարարություն չէր, այլ հայտարարություն էր, որն իր մեջ շատ հստակ մեսիջ էր պարունակում։ Այսինքն՝ անկախ զարգացող հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններից, այնուամենայնիվ, առկա է որոշակի տնտեսական կոնյունկտուրա, որից ելնելով՝ Ռուսաստանը չի կարող այլևս գնալ գազի գնի իջեցման ուղղությամբ»։

«Որքան էլ մենք չբողոքենք, որ գազի գինը 2018 թվականի դեկտեմբերին բարձրացավ, այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է Ռուսաստանից գազ ձեռք բերել արտոնյալ գնով, այսինքն՝ շուկայականից ցածր գնով։ Այսինքն՝ մենք պետք է արձանագրենք, որ թևակոխում ենք մի ժամանակաշրջան, որը կարելի է բնութագրել, որպես ավելի-ավելի թանկացող բնական գազի ժամանակաշրջան»,- հավելեց Վահե Դավթյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում