Friday, 29 03 2024
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում

Ճգնաժամի սկզբնամասում ենք. նման բան աշխարհի վրա այսօր ապրող մասնագետները չեն հիշում

Կորոնավիրուսային ճգնաժամն աշխարհում խորանում է, և սա վերաբերում է ոչ միայն համաճարակի տարածման միտումներին, այլև ընդհանուր հասարակական-քաղաքական կյանքին, մարդկանց առօրյային, ապրելակերպին, հանրային տրամադրություններին, ի վերջո՝ տնտեսական վիճակին, հեռավոր Ճապոնիայից մինչև Կալիֆոռնիա և Ավստրալիա: Մինչ Եվրոպայի առաջատար քաղաքական գործիչները խոսում են «անտեսանելի թշնամու» դեմ պատերազմի մասին՝ ներկայիս ճգնաժամը համեմատելով Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, զուգահեռաբար վնասներ է կրում համաշխարհային տնտեսությունը. փլուզվում են ֆոնդային բորսաները, շարունակում է նավթի գների անկումը՝ դրանից բխող հնարավոր բոլոր հետևանքներով: Տնտեսագետներն, իհարկե, ոչ մի լավ բան չեն խոստանում հետկորոնավիրուսային աշխարհի ֆինանսատնտեսական վիճակի վերաբերյալ, բայց մի բանում գրեթե բոլորը՝ տնտեսագետներ, քաղաքագետներ, քաղաքական գործիչներ, համակարծիք են՝ կորոնավիրուսից հետո ապրելու ենք նոր աշխարհում: Որոշ վերլուծաբաններ նույնիսկ նոր աշխարհակարգ են կանխատեսում: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մարտի 18-ին «Շանթի» եթերում ասել է, որ «այն աշխարհը, որը կար հունվարին, այլևս չի լինելու»: Այն մեծ անորոշությունը, որ հիմա կա, Փաշինյանի կարծիքով՝ նոր հնարավորություններ է բացելու մեզ համար, ու պետք չէ այս ամենին նայել որպես ողբերգություն:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գերմանացի միջազգայնագետ Ալեքսանդր Ռահրը:

– Պարոն Ռահր, ի՞նչ կասեք ընդհանուր իրավիճակի մասին, հատկապես տնտեսական միտումների, նավթի գների անկման:

– Իրավիճակը շատ անորոշ է, քանի որ կոնֆլիկտներն ուղղակի շատ լուրջ են: Բանն այն է, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում  տնտեսությունը ոչ միայն անկում է ապրում, այլև ինչ-որ տեղ փլուզվում է, և ոչ ոք չգիտի՝ այդ փլուզումը խոշոր տնտեսություններում, այդ թվում՝ Ամերիկայի, Եվրամիության, Չինաստանի հսկայական շուկաներում, ի՞նչ հետևանքներ կունենա, ինչպե՞ս կազդի ապագա համաշխարհայնացման, համաշխարհային տնտեսության վրա: Այս պահին ամենաշատը ազդում է զուտ հոգեբանական գործոնը. բոլորը վախեցած են, ոչ մի լավատեսություն չկա, բորսաներն ընկնում են, և կարծում եմ՝ մասնակիորեն դրանից է կախված նաև նավթի գների անկումը: Որպեսզի նավթի գները բարձրանան՝ լավ լուրեր են պետք, բայց դրանք չկան, ամեն օր միայն վատ լուրեր են ստացվում: Եվ բացի այդ, պարզապես պետք է անկեղծորեն խոստովանել, որ գլխավոր արդյունաբերական երկրներն այսօր մեծ քանակությամբ էներգառեսուրսների կարիք չունեն, քանի որ նրանց տնտեսությունները տեղապտույտ են տալիս, դրանք ուղղակի չեն աշխատում: Ներդրողների, այս ամենին հետևող մարդկանց համար գլխավոր հարցն այն է, թե որքա՞ն երկար աշխարհը կմնա կարանտինի մեջ:  Պատասխան այս հարցին չկա:

– Դուք առաջին հերթին նկատի ունեք կորոնավիրուսը, ոչ թե նավթի գների անկումը:

– Դրանք անհամեմատելի են: Նավթի գները իջել են, հետո կրկին բարձրացել են: Կորոնավիրուսի հետ համեմատած՝ ՕՊԵԿ-ն ու Ամերիկան պարզապես ծիծաղաշարժ են: Այդ հարցը կարելի էր լուծել մինչև կորոնավիրուսի բռնկումը, բայց իրավիճակը շատ արագ փոխվեց: Այսօր ամեն ինչ որոշում է կորոնավիրուսի դեմ պայքարը: Իսկ այն, որ նավթի գները կրկին չեն բարձրանում, այլ իջնում են, նույնպես կորոնավիրուսի հետևանքն է, քանի որ բոլոր երկրների արդյունաբերությունը, գործարանները կանգնած են, չեն աշխատում, տեխնոլոգիաներ չեն արտադրվում, և դա, անշուշտ, լուրջ հետևանքներ է ունենում նավթ և գազ արդյունահանող երկրների համար: Բայց մյուս կողմից՝ արդյունաբերությունը կարող է մի տեղում կանգնել, մեկ այլ տեղում կրկին աշխատել, և դա կարող է լինել Չինաստանը: Հենց որ տնտեսական վերելք սկսվի Չինաստանում, – իսկ ես կարծում եմ՝ մեկ-երկու շաբաթից իրավիճակն այնտեղ կսկսի կարգավորվել, – տնտեսությունը կսկսի ոտքի կանգնել, և այնտեղ կրկին բոլորը էներգառեսուրսների կարիք կունենան:
– Այս ճգնաժամը կհարվածի՞ Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների տնտեսությանը: Նավթի գների անկումն ինչպե՞ս կազդի ռուսական գազի գնի վրա:

– Չգիտեմ, չեմ կարող ասել: Իսկ տնտեսական հետևանքները բոլոր երկրների համար էլ ծանր են լինելու: Բայց հարցն այն է, որ բոլորն էլ տուժում են, չկա որևէ երկիր, որը շահում է: Միգուցե Չինաստանը մի երկու շաբաթից առաջ անցնի մյուսներից: Այսօր՝ ոչ: Ուստի ասել, թե ինչ կլինի, ով ինչ վիճակում կհայտնվի՝ այսօր դժվար է: Իսկ էներգառեսուրսների գները կորոշեն նոր տնտեսական խաղի կանոնները: Պարզ կլինի այն ժամանակ, երբ հայտնի դառնա, թե ո՞վ է առաջինը դուրս գալիս ճգնաժամից, որտե՞ղ արդյունաբերությունը կրկին կսկսի աշխատել: Իսկ այժմ իրավիճակը բացարձակապես անորոշ է, քանի որ մենք դեռ սկզբնամասում ենք այս սարսափելի ճգնաժամի, որը համեմատում են պատերազմի հետ, և որը հարկավոր է հաղթահարել: Իսկ որքա՞ն երկար կտևի այս շրջափուլը՝ ոչ ոք չգիտի:

– Դուք այժմ Գերմանիայում եք: Մի քանի բառով նկարագրեք՝ ինչպիսի՞ն է այսօր իրավիճակը Եվրոպայում:

– Ամեն ինչ կանգնած է: Սա նման է Խորհրդային Միության փլուզմանը: Փլուզվում են ինստիտուտները, ծրագրերը, տնտեսությունը կանգնած է, բոլորը մեծ պարտքեր ունեն, մարդիկ կորցնելու են իրենց աշխատանքը, և իրավիճակի արագ բարելավման հեռանկարներ առայժմ չկան: Սա դժվարագույն ժամանակաշրջան է, որն, ինչպես արդեն ասացի, որոշ քաղաքական գործիչներ համեմատում են պատերազմի հետ՝ ընդդեմ անտեսանելի թշնամու: Ուրիշներն ասում են՝ տնտեսության այսպիսի արագ կազմաքանդում 1945 թ. ի վեր չէր եղել:

– Հիմա շատ են ասում, թե այն աշխարհը, որը կար մինչ կորոնավիրուսը, այլևս չկա, ասում են, թե նոր աշխարհակարգ է ձևավորվելու: Ինչպե՞ս եք վերաբերվում նման գնահատականներին:

– Դա ճիշտ է, սակայն առայժմ շատ սպեկուլյատիվ է խոսել այն մասին, թե ի՞նչ տեսք կունենա ապագա աշխարհը: Եթե խոսենք երեք շաբաթից, ապա այն ժամանակ արդեն հնարավոր կլինի ասել, թե որքանո՞վ էին արդյունավետ այն միջոցները, գործիքները, որոնք այսօր գործադրվում են՝ տնտեսական անկումը կանգնեցնելու համար: Գերմանիայում հիմա բոլորին ուղարկում են ինքնամեկուսացման, ուղարկում են կարանտին, մարդիկ դադարել են շփվել իրար հետ: Բայց ասում են՝ սպասեք երկու շաբաթ, երկու շաբաթից կարող են դրական արդյունքներ լինել: Եթե այդ դրական արդյունքները լինեն, ապա վստահեցնում եմ, որ և՛ ակցիաները կբարձրանան, և՛ նավթի գները կբարձրանան, ինչ-որ տեղ կսկսի աշխատել արդյունաբերությունը: Ուստի դա ժամանակի հարց է՝ որքա՞ն արագ դա տեղի կունենա: Եթե մարտի վերջին-ապրիլի սկզբին իրավիճակը վատթարանա, և, Աստված մի արասցե, Գերմանիայում կրկնվի այն, ինչ հիմա տեղի է ունենում Իտալիայում, որտեղ առողջապահական համակարգը պարզապես փուլ եկավ, մարդիկ մահանում են, ապա այդ ժամանակ ո՛չ ես, ոչ էլ որևէ այլ մասնագետ չի կարող ասել՝ ի՞նչ կլինի, քանի որ նման բան Երկիր մոլորակի վրա այսօր ապրող մասնագետները պարզապես չեն հիշում, նման բան չի եղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում