Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը վերահաստատել է 2021 թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը հյուրընկալելու Հայաստանի առաջարկությունը

Արմեն Սարգսյանը վերահաստատել է 2021 թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը հյուրընկալելու 
Հայաստանի առաջարկությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ նախագահին՝ Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին մասնակցելու հրավերի և արդյունավետ քննարկումների համար։ Նա գոհունակությամբ փաստել է Հայաստանի և ՎԶԵԲ-ի արդյունավետ համագործակցությունը և նշել, որ ավելի քան երկու տասնամյակի պատմություն ունեցող գործընկերության շրջանակում մեծաթիվ նախագծեր են իրականացվել էներգետիկայի, շրջակա միջավայրի, ենթակառուցվածքների, բնական պաշարների, տրանսպորտի, ֆինանսական ինստիտուտների և այլ ոլորտներում:

Սումա Չակրաբարտին իր հերթին ընդգծել է Հայաստանի կառավարության հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ արդյունքների տեսանկյունից այս տարին լավագույնն է։ Նա ասել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հաստատակամ է շարունակել օժանդակությունը, և արդեն իսկ պատրաստ է համագործակցության նոր ռազմավարությունը: ՎԶԵԲ նախագահը հետաքրքիր է համարել նախագահ Սարգսյանի առաջ քաշած՝ «փոքր երկիր, գլոբալ ազգ» կոնցեպցիան։

Նախագահ Սարգսյանը վերահաստատել է դեռևս այս տարվա մայիսին Հայաստանի կողմից 2021 թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը հյուրընկալելու առաջարկությունը։

Նախագահն ասել է, որ 2018թ. հաջողությամբ անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը և 2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը ցույց են տալիս, որ Հայաստանը պատրաստ է և ունի բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները ՎԶԵԲ տարեկան ժողովն ամենաբարձր մակարդակով ընդունելու: Փոխվարչապետ Ավինյանը նույնպես համոզմունք է հայտնել, որ Կառավարությունը պատրաստակամ է նման կարևորության միջոցառում ընդունել երկրում, ինչը ՎԶԵԲ հետ համագործակցության պատմության մեջ ևս մեկ կարևոր հանգրվան կարող է լինել։

Կողմերը մտքեր են փոխանակել համատեղ նոր նախագծերի իրականացման հնարավորությունների շուրջ, անդրադարձել ֆինանսական շուկայի զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, ստարտափների ոլորտներում համագործակցության նոր հնարավորություններին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]