News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Մուն Չժեինը պայմանավորվել են առավելագույն ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա։ Այս մասին երկու երկրների նախագահները պայմանավորվել են օգոստոսի 7-ին, հեռտախոսազրույցի ընթացքում, փոխանցում է Reuters-ը։

Հարավային Կորեայի նախագահի ներկայացուցիչը հայտնել է, որ շուրջ մեկ ժամ տեւած հեռախոսազրույցի ընթացքում նախագահները նշել են, որ կշարունակեն համագործակցությունը՝ Հյուսիսային Կորեային զսպելու նպատակով՝ հատկապես օգոստոսի վերջին նախատեսված համատեղ զորավարժությունների ֆոնին։

Սպիտակ տան հայտարարությունում նշվում է, որ երկու առաջնորդները հաստատել են՝ «Հյուսիսային Կորեան լուրջ ու ահագնացող սպառնալիք է ստեղծում Միացյալ Նահանգների, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի, ինչպես նաեւ աշխարհի շատ երկրների համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ