Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Վազգեն Մանուկյանն արեց հակառակը, բայց խոսում է կարևորի մասին

«Վերնատուն» ակումբի հիմնադիր Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ Հայաստանում պետք է առաջանա քաղաքական մի շերտ, որը կբացառի պոպուլիզմի հողի վրա հեղափոխությունները: Անկախ Վազգեն Մանուկյանի հետհեղափոխական քաղաքական դերակատարման վերաբերյալ հանրային տարբեր շերտերի գնահատականներից ու մոտեցումներից՝ ակնառու է, որ նա խոսում է իրապես կարևոր, անհրաժեշտ հանգամանքի մասին: Վերջին հաշվով՝ քաղաքական կատակլիզմների արգելափակման լավագույն միջոցը քաղաքական համակարգի ինստիտուցիոնալ կայացումն է, քաղաքական մրցակցության մեխանիզմների ձևավորումը թե՛ ինստիտուտների, թե՛ քաղաքական մշակույթի, գաղափարային բովանդակության տեսանկյունից:

Ամբողջ հարցն այն է, սակայն, որ Հայաստանում ոչ միայն չի ձևավորվում այն քաղաքական շերտը, որը պետք է կանխարգելի Հայաստանում քաղաքական զարգացման պոպուլիստական վտանգների գեներացիան ու այդ հողի վրա հեղափոխական կամ հակահեղափոխական որևէ զարգացում, այլև հակառակը՝ նախկին իշխող համակարգը, մի կողմից՝ քննադատելով ներկայիս իշխանությանը պոպուլիզմի վրա հեղափոխություն կազմակերպելու համար, իր հերթին ներկայումս զբաղված է հայելային պոպուլիզմի հիմքով այդ իշխանությանը թիրախավորելով և այդ պոպուլիզմի հիմքով ընդդիմադիր կարգավիճակում իր քաղաքական դիրքը ամրապնդելով: Այլ կերպ ասած՝ նախկին իշխող համակարգը ինտենսիվորեն զբաղված է պոպուլիզմի գեներացմամբ՝ թեկուզ պոպուլիզմի հասցեին սուր քննադատության ուղեկցությամբ:

Ու էականն այստեղ այն է, որ կարևոր շերտի մասին բարձրաձայնող Վազգեն Մանուկյանը գործնականում ինքն է իր հետհեղափոխական վարքագծով նպաստել նախկին իշխանության պոպուլիզմի հողի վրա քաղաքական դիրքավորման գեներացիային: Այն դեպքում, երբ Մանուկյանը ՀԽ նախագահի պաշտոնում տիրապետում էր մի գործիքի և հնարավորության, որը թույլ կտար անմիջականորեն մասնակցել Հայաստանում պոպուլիստական հեղափոխությունների կանխարգելման համար կարևոր շերտի կամ առնվազն դրա շուրջ հավաստի, համոզիչ, հանրայնորեն լեգիտիմ դիսկուրսի ձևավորմանը:

Միևնույն ժամանակ, անշուշտ դուրս գալով Մանուկյանի անձնական դիրքավորման հարցից, լայն իմաստով անկասկած է, որ շոշափվում է կենսական խնդիր, առաջին հերթին հենց հեղափոխության արդյունքի խորքային կապիտալիզացիայի տեսանկյունից: Հայաստանում իրապես անհրաժեշտ է քաղաքականության, այսպես ասած, մասնագիտացում, որը մի կողմից՝ կբարձրացնի հանրային վստահությունը քաղաքականություն երևույթի նկատմամբ, իսկ մենք ներկայումս այդուհանդերձ չունենք դա, և կա վստահություն հեղափոխության և առավել ևս՝ գերազանցապես դրա առաջնորդի նկատմամբ, որը չպետք է շփոթել քաղաքականություն երևույթի նկատմամբ վստահության հետ: Մինչդեռ առանց այդ վստահության մենք չափազանց լուրջ խնդիրների կբախվենք էվոլյուցիոն զարգացման հուն մտնելու և կայուն զարգացման ճանապարհին:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում