Saturday, 20 04 2024
Վարչապետը Լոռիում ծանոթացել է դպրոցներում շինարարության հետ կապված խնդիրների վերացման աշխատանքներին
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

ԱՊՀ երկրները, այդ թվում՝ Հայաստանը, վարժանքներ են սկսել. ՀՕՊ-ի ի՞նչ միացյալ համակարգ է գործում ԱՊՀ մակարդակով

«ԱՊՀ համագործակցության շրջանակներում կան որոշակի կետեր, որոնք սահմանում են ԱՊՀ-ի անվտանգությունն ապահովելու որոշակի միջոցառումներ: Հետևաբար տվյալ վարժանքը այդպիսի միջոցառումների շրջանակներում է անցկացվում: Ոչ մի արտառոց բան չկա, ռազմաքաղաքական ինչ-որ իրավիճակի թելադրանք ես այստեղ չեմ տեսնում»:

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) յոթ երկրների զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին սկսված ռազմական վարժանքի ընթացքում կստուգեն հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ համակարգի մարտական պատրաստությունը: Մասնավորապես, կկատարելագործվի ՀՕՊ ուժերի կիրառումը ԱՊՀ երկրների պետական սահմանը խախտող ինքնաթիռների նկատմամբ: Այս մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի Դաշնությունում պաշտպանության նախարարությունում:

Վարժանքներին, որոնք սկսվել են Մոսկվայի ժամանակով 8:00-ին, մասնակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Իսկ ՀՕՊ միացյալ համակարգը ղեկավարում են Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի կառավարման կենտրոնից:

ՌԴ ՊՆ ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ վարժանքի շրջանակում կմշակվեն օդային տարածության օգտագործման կանոնները խախտած օդանավերի, ԱՊՀ-ի մասնակից երկրների պետական սահմանները խախտած օդանավերի, առևանգված օդանավերի նկատմամբ, ինչպես նաև աղետի ենթարկված օդանավերի անձնակազմերին օգնություն ցույց տալիս ՀՕՊ հերթապահ ուժերի կիրառման հարցերը: Վարժանքի ժամանակ գործի են դրված ավելի քան 130 հրամանատարական կետեր յոթ երկրների տարածքում, 60-ից ավելի ինքնաթիռներ, վարժանքներին այդ թվում մասնակցում են Սու-27, ՄիԳ-29, ՄիԳ31 եւ Յակ-130 կործանիչներ, Սու-24 եւ Սու-34 ճակատային ռմբակոծիչներ, Սու-25 գրոհիչներ, Տու-22, Տու-160 ծանր ռմբակոծիչներ:

Ինքնաթիռների անձնակազմերը, ըստ աղբյուրի, կկատարեն փոխադարձ մանևրներ վարժանքին մասնակցող յոթ երկրի օդային տարածությունում:

Այն, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունի ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ, հայտնի է վաղուց: «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2015 թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում՝ Հայաստանի և Ռուսաստանի ՊՆ ղեկավարների կողմից: Իսկ 2016 թ. հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց այս փաստաթուղթը: Նշվում էր, որ տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման նպատակը պահպանության տեղամասում համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է:

Թե՛ հայ-ռուսական միավորված տարածաշրջանային ՀՕՊ համակարգ ստեղծելու և թե՛ հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորում կազմավորելու մասին որոշումները այն ժամանակ բուռն քաղաքական քննարկման ու բանավեճի առարկա դարձան Հայաստանում, քանի որ օրվա իշխանությունները չունեին հանրային վստահություն, շարունակաբար զիջում էին պետության ինքնիշխանությունը Մոսկվային տարբեր ոլորտներում, և մտավախություն կար, որ նման քայլերով փորձ է արվում ինտեգրելու ՀՀ Զինված ուժերը ռուսական բանակին և զրկելու հայկական բանակին՝ պետության ամենակայացած և ինքնավար հաստատությանը ինքնուրույնությունից: Թե որքանո՞վ հաստատվեցին այդ մտավախությունները՝ կարելի է քննարկել և հասկանալ 4-5 տարվա հեռավորությունից:

Բայց ինչ էլ որ լինի՝ ամեն դեպքում փաստ է, որ Հայաստանի և Ռուսատանի միջև գոյություն ունի միավորված ՀՕՊ համակարգ՝ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում:

Իսկ ի՞նչ ձևաչափ է գործում ԱՊՀ անդամ պետությունների միջև այս ոլորտում: Գուցե այդպիսի տարածաշրջանային ՀՕՊ համակարգեր Ռուսաստանը ստեղծել է ոչ միայն Հայաստանի, այլև նշված մյուս երկրների հետ: Կամ էլ սա ԱՊՀ-ի շրջանակներում ընդունված որոշումներից մեկն է անվտանգության ոլորտի վերաբերյալ:

Նկատենք, որ մասնակից 7 երկրներից 6-ը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ են: Միայն Ուզբեկստանն է, որ այժմ չի հանդիսանում ՀԱՊԿ անդամ: Թեև Ուզբեկստանը եղել է ԱՊՀ անդամ այն երկրներից մեկը, որը 1992 թ. մայիսին ստորագրել է Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը, որի հիման վրա հետո ստեղծվեց ՀԱՊԿ-ը: Ընդ որում, այդ փաստաթուղթը ստորագրվել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում:

https://img1.newsinfo.am/big/V115KSZew.jpg

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Հրաչ Պետրոսյանցը։

– Պարոն Պետրոսյանց, ինչո՞ւ են նման վարժանքներ անցկացվում ԱՊՀ երկրների մասնակցությամբ: Արդյո՞ք գոյություն ունի միացյալ ՀՕՊ համակարգ ԱՊՀ-ի մակարդակով, թե՞ խոսքը ՀԱՊԿ համագործակցության շրջանակի մասին է:

– Ճիշտն ասած՝ դժվարանում եմ ասել: Բայց միանշանակ է, որ մենք ունենք հայ-ռուսական համատեղ ՀՕՊ համամարգ, ու կարծեմ՝ դրա մասին համաձայնագիրն արդեն մեր նոր իշխանությունը վավերացրեց, եթե չեմ սխալվում: Ինչքան հիշում եմ, կարող է՝ սխալվում եմ, բայց, կարծեմ, հենց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վերջնականապես ստորագրեց համաձայնագիրը: Դեռ մի բան էլ քննադատություն եղավ հակառակ կողմից, թե «դուք երբ ընդդիմություն էիք՝ քննադատում էիք, իսկ հիմա հաստատում եք»: Կա՛մ համաձայնագիրն էր, կա՛մ էլ այդ համաձայնագրի մեջ ինչ-որ փոփոխություններ էին մտցնում: Ինձ մոտ այդպիսի տպավորություն կա:

Ամեն դեպքում մենք հայ-ռուսական համատեղ համակարգ ունենք, բայց ինչ վերաբերում է մնացած երկրներին՝ նրանց հետ համաձայնագրերը սահմանափակվում են ոմանց դեպքում ՀԱՊԿ-ի շրջանակներում, և կա նաև ԱՊՀ-ի անվտանգության ինչ-որ համակարգ, որը կիսատ-պռատ, թերի համակարգ է, քանի որ այնտեղ խնդրահարույց բաներ շատ կան: ՀԱՊԿ-ը ստեղծվեց հենց նրա համար, որովհետև ԱՊՀ-ի կազմում կային երկրներ, որոնք խնդիրներ ունեին իրար հետ, և այդ իսկ պատճառով չէր հաջողվում համատեղ լիարժեք ռազմական համագործակցություն կազմակերպել: Օրինակ՝ Հայաստանը և Ադրբեջանը:

Իսկ սա, ինձ թվում է, ուղղակի նախապես պլանավորված ինչ-որ վարժանք է, որին ԱՊՀ-ից երևի միայն Ադրբեջանը չի մասնակցում:

– Իսկ ինչո՞ւ է ԱՊՀ մակարդակով անցկացվում, պարոն Պետրոսյանց:

– Նման բաները սովորաբար պլանավորած են լինում տարիներ առաջ: Այսինքն՝ այն վաղուց է պլանավորված եղել, և ինչքան գիտեմ՝ ԱՊՀ համագործակցության շրջանակներում կան որոշակի կետեր, որոնք սահմանում են ԱՊՀ-ի անվտանգությունն ապահովելու որոշակի միջոցառումներ: Հետևաբար տվյալ վարժանքը այդպիսի միջոցառումների շրջանակներում է անցկացվում: Ոչ մի արտառոց բան չկա, ռազմաքաղաքական ինչ-որ իրավիճակի թելադրանք ես այստեղ չեմ տեսնում:

Ռազմաքաղաքական իրավիճակի թելադրանք կարող է լինել ավելի սերտ համագործակցության, օրինակ՝ հենց հայ-ռուսական համատեղ ՀՕՊ միջոցները եթե հանկարծակի վարժանքներ սկսեն և այլն, և այլն, ապա այդ դեպքում մենք արդեն կիմանանք, որ զորավարժությունը որոշակի ուղղվածություն ունի՝ իր լեգենդով: Բայց այս դեպքում, կարծում եմ, սա պլանավորված միջոցառում է, որպեսզի ինչ-որ չափով կատարվի ներդաշակում այդ 7 երկրների ՀՕՊ համակարգերի միջև:
– Եթե կհիշեք՝ քաղաքական ենթատեքստ և քաղաքական մտավախություններ կային այն ժամանակ, երբ ստորագրվում էին համաձայնագրերը հայ-ռուսական միացյալ ՀՕՊ և միացյալ զորախումբ ստեղծելու մասին: Իսկ այն ժամանակ երկրում այնպիսի մթնոլորտ էր, այնքան խորն էր անվստահությունը օրվա իշխանության նկատմամբ, որ իշխանությունների ցանկացած քայլի, որոշման, գործողության տակ, առավել ևս եթե դա կապված էր Ռուսաստանի հետ, մարդիկ դավադրություն էին տեսնում կամ երկրի ինքնիշխանությունը զիջելու միտում: Մտավախություն կար, որ դրանով մեր բանակը, եթե ոչ ամբողջությամբ, ապա որոշակիորեն կզրկվի իր ինքնուրույնությունից ու կենթարկեցվի ռուսական հրամանատարությանը:

– Բայց իրականում դա տեղի չի ունենում, որովհետև ոչ թե ամբողջ բանակն է դրան մաս կազմում, այլ որոշակի զորքերի խմբավորում կա, որը արագ արձագանքման խմբավորման կազմի մեջ պիտի մտնի: Գիտե՞ք՝ ինչպես է: Ասենք, մենք ունենք խաղաղապահ բրիգադ, որը մասնակցում է տարբեր օպերացիաների ՆԱՏՕ-ի դրոշի ներքո: Նույն կերպ էլ մենք ունենք զորքերի որոշակի խմբավորում, որը ՀԱՊԿ միացյալ ուժերի կազմում է մասնակցելու որոշակի գործողությունների: Բայց որ ամբողջ զինված ուժերն են սերտաճելու և իրենց խնդիրներն են կատարելու՝ դա, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ: Նման բան տեղի չի ունենա:

Իսկ հայ-ռուսական միացյալ ՀՕՊ համակարգն այս պահին մեզ ձեռնտու բան է: Սկսենք հաշվի առնել այն հանգամանք, որ անկախ այն բանից, թե մենք վերջին տարում մեր ռազմաօդային ուժերը ինչքան ենք հզորացրել, այնուամենայնիվ, մեր փաստացի հակառակորդը՝ Ադրբեջանը, ունի շատ ուժեղ ռազմաօդային ուժեր և մեծ քանակությամբ ավիացիա: Եվ նրա սերտ դաշնակիցը՝ Թուրքիան, նույնպես շատ ուժեղ ավիացիա ունի: Եվ մեր ունեցած միջոցները… Ճիշտ է, մենք ունենք շատ ուժեղ միջոցներ՝ շատ մեծ թվով, սակայն եթե դրան գումարում ենք նաև ռուսականը՝ ստանում ենք քաղաքական որոշակի էֆեկտ, որ այստեղ գործ ունենք ոչ միայն Հայաստանի, այլև ռուսական ՀՕՊ-ի հետ: Դա նաև որոշակի զսպիչ ազդեցություն ունի: Այդ առումով այն մեզ ձեռնտու բան է: Մենք շահ ունենք դրանից ուղղակիորեն:

– Մեր ամբողջ ՀՕ՞Պ-ն է միացված, թե՞ առանձին ստորաբաժանումներ: Այդ միավորված համակարգը ինչպե՞ս է գործում:

– Ես, ճիշտն ասած, տեղյակ չեմ՝ այդ համակարգը ինչպես է գործում, բայց չեմ կարծում, որ մեր ամբողջ ՀՕՊ համակարգը միացված լինի: Իմ կարծիքով՝ ՀՕՊ-ի որոշակի միջոցներ ստորաբաժանումներ կարող են միացված լինել այդ համակարգին, որը հիմնականում կենտրոնացված է ռազմավարական մակարդակի համար: Ասենք՝ Երևան քաղաքը, ատոմակայանը, Հայաստան-Թուրքիա սահմանը:

Իսկ ավելի տեղային, լոկալ խնդիրները լուծում են մեր անկախ ստորաբաժանումները, որոնք հայ-ռուսական համատեղ համակարգի հետ ոչ մի կապ չունեցող անկախ, ինքնուրույն համակարգի մեջ են մտնում: Դա արդեն Հայաստանի և Արցախի օդը պաշտպանող ՀՕՊ համակարգն է, որը կախվածություն չունի հայ-ռուսական համակարգից:

– Վերջին տարիներին մենք տեսնում ենք, որ հետևողականորեն, այդ թվում՝ սպառազինման առումով, մեր ՀՕՊ-ը գնալով ուժեղանում ու ամրապնդվում է: Դա պայմանավորված է Ռուսաստանի հետ միասնական համակարգ ունենալով և համագործակցության խորացմա՞մբ:

– Չէ, գիտեք, մեր ՀՕՊ համակարգը միշտ եղել է ավելի ուժեղ զարգացած, քան, ասենք, ադրբեջանականը: Այստեղ հարցն ավելի շատ ռազմավարության հետ է կապված: Դա պայմանավորված է մեր ռազմական դոկտրինով, որովհետև ՀՕՊ համակարգն ինքը պաշտպանողական միջոցառումների համար է, օդուժը՝ ավելի հարձակողական: Ադրբեջանի դոկտրինը միանշանակ հարձակողական է, որովհետև իրենք իրենց դոկտրինում նշում են, որ ունեն կորցրած հողեր և դրանք պետք է հետ բերեն հարձակման միջոցով: Մեր դոկտրինն էլ ասում է, որ մենք պաշտպանվող կողմ ենք, մենք պաշտպանվում ենք: Եվ ըստ դրա արդեն գալիս է այն, որ մենք ուժեղացնում ենք պաշտպանությունը, նրանք ուժեղացնում են իրենց օդուժը: Եվ բանը հասնում էր նույնիսկ անեկդոտային զավեշտի, որ ասում էին՝ Ռուսաստանն իր ինքնաթիռները վաճառում է Ադրբեջանին, իսկ ՀՕՊ համակարգերը՝ հայերին (դա 90-ականների սկզբին էր), և հայերը խփում էին ադրբեջանական այդ ինքնաթիռները:

– Հիմա իրավիճակը փաստացի փոխվում է, որովհետև Հայաստանն էլ է փորձում ուժեղացնել իր օդուժը:

– Որոշակիորեն դեպի փոփոխություն է գնում: Գիտեք, մի քանի տարի առաջ ես միջազգային փորձագետներից մեկի հոդվածի մեջ հանդիպեցի այն միտքը, որ Հայաստանը աշխարհում ամենառաջատար դիրքերից մեկն է գրավում տարբեր մակարդակների ՀՕՊ համակարգերի խտությամբ, կենտրոնացվածությամբ (1 քառ./կմ-ի վրա): Այսինքն՝ մենք ունենք հսկայական չափերի հասնող ՀՕՊ համակարգ՝ տարբեր մակարդակների՝ սկսած դյուրակիր զենիթահրթիռային համալիրներից, ասենք՝ «Իգլա»-ներից, մինչև Ս-300 համալիրները: Եվ հետո, այստեղ մի քիչ ֆինանսական խնդիր էլ կա. օդուժի ե՛ւ ձեռք բերելն է թանկ, ե՛ւ դրա պահելը: Իսկ ՀՕՊ համակարգը համեմատաբար ե՛ւ ավելի էժան է, ե՛ւ դրանց շահագործման ծախսերն են ավելի էժան: Տարբեր ազդող գործոններ կան:

Հիմա որոշակի փոփոխություն, իհարկե, տեղի ունենում է: Տեսնենք՝ մոտ ապագայում ինչ կստացվի: Բայց այս պահին, անկախ ամեն ինչից, մեր օդուժը դեռևս բավական թույլ է:

– Այսպիսով, ԱՊՀ յոթ երկրների մասնակցությամբ անցկացվող այդ ստուգումը, վարժանքը, Ձեր կարծիքով, զուտ ռազմական միջոցառում է և ռազմաքաղաքական ինչ-որ դրդապատճառներ կամ ենթատեքստեր այստեղ չկան:

– Ես կարծում եմ՝ դա զուտ պլանային միջոցառում է և այդ երկրների ՀՕՊ համակարգերի ներդաշնակ գործողությունները ապահովող որոշակի ստուգողական միջոցառում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում