Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ազատության հրապարակի հարակից տարածքի սրճարանների որոշ մասի ապամոնտաժման որոշումը վերջնական է. Հայկ Մարության

Ազատության հրապարակի հարակից տարածքի սրճարանների որոշ մասի 
ապամոնտաժման որոշումը վերջնական է. Հայկ Մարության

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը Ազատության հրապարակի հարակից տարածքում սրճարանների որոշ մասի ապամոնտաժման վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

 «Բոլոր տնտեսավարողներն ունեն պայմանագիր Երևանի քաղաքապետարանի հետ և իրենց գործունեությունը ծավալում են այդ պայմանագրի հիման վրա: Մեր գործողություններն էլ միայն ու միայն այս պայմանագրի շրջանակում են»,- նշեց Մարությանը:

Օրեր առաջ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, ըստ որի տնտեսավարողների հետ կնքած պայմանագրերի համաձայն, Երևան համայնքը, ի դեմս քաղաքապետարանի, իրավունք ունի ցանկացած պահի՝ 30 օր առաջ ծանուցելու պայմանով, ներկայացնել վարձակալությամբ տրված տարածքն ազատելու պահանջ:

Հարցին, թե լրացե՞լ է, արդյոք, այդ 30 օրը և ե՞րբ է սկսվելու ապամոնտաժումը, քաղաքապետը պատասխանեց, որ սահմանված ժամկետն արդեն իսկ լրացել է, սակայն դեռ որոշ հարցեր կան:

«Դեռևս մի քանի գործընթաց կա կապված կադաստրի և այլ հարցերի հետ, այդ իսկ պատճառով այս պահին ապամոնտաժման գործընթացը դեռ չի սկսվել: Որոշումը վերջնական է, քանի որ մենք, ընդհանրապես, ինչ-որ որոշում կայացնելու ժամանակ, քննարկում ենք, հետո նոր կայացնում: Բոլոր բիզնեսմեններն ունեն ինչ-որ խնդիրներ, բայց ես պարտավոր չեմ բոլոր բիզնեսմենների խնդիրներին ծանոթանալ: Ես պարտավոր եմ ծանոթ լինել միայն այն պայմանագրին, որում նկարագրվում են մեր հարաբերությունները»,- ասաց Մարությանը:

Երևանի քաղաքապետարանը Ազատության հրապարակին հարող հատվածի կանաչ տարածքի վերականգնման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, ըստ որի տվյալ հատվածի քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսավարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որտեղ առաջարկվում էր նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]