Tuesday, 23 04 2024
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին

Իրավիճակ է փոխվել․ ԱՄՆ դեսպանը հստակ ուղերձներ հղեց ՀՀ իշխանություններին

Երեկ ԱՄՆ դեսպանը հանդես է եկել Հայաստանում իր գործունեության ծրագրերի և ուղեգծերի մասին ելույթով: Նա, մասնավորապես, նշել է. «Թեպետ Հայաստանը աշխարհագրությամբ և պատմությամբ կապված է Ռուսաստանի հետ, սակայն արժեքներով կապված է Արևմուտքին»: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է միջազգայնագետներ Սուրեն Սարգսյանին և Լիանա Հովհաննիսյանին:

Լիանա Հովհաննիսյանը այս առնչությամբ նշեց. «Ինչպես և սպասելի էր, հիմնական առաջնահերթությունը վերաբերում էր այս փուլում Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը և շարունակական զարգացմանը, ուստի պատահական չէր, որ դեսպանի ելույթի հիմնական թիրախային մասը հիմնված էր ԱՄՆ կողմից տրամադրվող օգնությունների վրա, որը, ըստ դեսպանի, լինելու է շարունակական»:

Հաշվի առնելով ԱՄՆ վարչակազմի ներկայիս քաղաքականությունը՝ մեր զրուցակիցը բնական է համարում, որ կարևորվեց նաև տնտեսական համագործակցությունը. «Կարծես ԱՄՆ-ը փորձում է գտնել եզրեր, որտեղ կարելի է ընդլայնել ոլորտային համագործակցությունը, որը կբխի երկուստեք շահերից»:

Սուրեն Սարգսյանի կարծիքով էլ՝ դեսպանի ելույթում կային նաև Հայաստանի և ԱՄՆ հարաբերություններին առնչվող կարևոր տողատակեր, խնդիրներ, քաղաքական գնահատականներ. «Շատ կարևոր էին այն մեսիջները, որոնք փոխանցեց դեսպանը ՀՀ իշխանություններին»:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի այսօրվա վարչակարգի համար այլևս առաջնահերթություն չէ աշխարհի տարբեր պետություններին մեծածավալ ֆինանսական օժանդակություն տալը. «Իրավիճակ է փոխվել ոչ միայն Հայաստանում, այլև Թրամփի ընտրություններից հետո՝ նաև Միացյալ Նահանգներում»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում