Friday, 19 04 2024
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին

Սա ջնջում է սահմանները, ճեղքում է տնտեսական շրջափակումը. Արայիկ Հարությունյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:

-Այսօր շատ է խոսվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, նրա լայն հնարավորությունների մասին: Տարիներ առաջ դրա կարեւորությունը շեշտվեց նաեւ Արցախում, բայց գործնական հետեւանքներն այնքան էլ տեսանելի չեն:

-Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն Արցախի տնտեսության գերակա ճյուղ է հռչակվել դեռ 2001-ին, կառավարության կողմից հաստատվել է ոլորտի զարգացման հայեցակարգ: Բայց փաստորեն զարգացած ու մրցունակ տնտեսություն ունենալու գործում ՏՏ ոլորտի կարևորությունն ընդունվեց ի գիտություն եւ միայն այդքանը: 2009-ին ընդունվեց նոր հայեցակարգ, որը նախատեսում էր նաև պետական ապարատում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրում եւ հայաստանյան ու արտասահմանյան ընկերությունների ներգրավում: Այս առոմով որոշակի ձեռքբերումներ ունենք: Նոր տեխնոլոգիաները վաղուց արդեն բավական արդյունավետ կիրառվում են կառավարման համակարգում եւ մասնավոր հատվածում: Ունենք նաեւ որոշակի տեղաշարժ ՏՏ ոլորտում նոր կազմակերպություններ, հայաստանյան կազմակերպությունների մասնաճյուղեր բացելու առումով: Բայց սա այն ոլորտն է, որտեղ դանդաղ առաջընթացն արդեն իսկ նշանակում է ձախողում: Եթե մյուսները զարգանում են թռիչքաձեւ, իսկ դու՝ փոքր քայլերով, ուրեմն դժվար է դա հաջողություն համարել:

Մենք բոլորս հասկանում ենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաները 21-րդ դարի զարգացման ուղիներից մեկն է, եւ մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ այդ տեխնալոգիաները բոլորի համար դառնան սովորական: Այսինքն՝ ոչ միայն այն առօրյա  կյանքում կարևոր դառնա, այլ դրանց շնորհիվ զարգանա նաեւ երկրի տնտեսությունը: Մենք պետք է նախ հիմքեր ստեղծենք, որ երիտասարդ ընկերությունները, ամրապնդվելով Արցախում, ստեղծեն իրենց բիզնեսը: Եվ եթե մենք ցանկանում ենք տեղեկատվական ոլորտում հեղափոխություն իրագործել, այն պետք է սկսենք հենց դպրոցներից, որպեսզի փուլ առ փուլ հասնենք այն մակարդակին, որը ընդունված է:  Արցախի տեղեկատվական ոլորտում հնարավոր չէ արագ աճ գրանցել, որովհետև այստեղ ուղղակի անհրաժեշտ պայմաններ չկան: Սթարթափը որակական բեկում է մտցնելու Արցախում, որը հնարավորություն կտա մոտ 5 տարի հետո ապրել այլ հասարակության մեջ եւ ունենալ բարձր մակարդակի ժամանակակից տնտեսություն:

-Գաղափարը լավ է հչում: Իսկ ունե՞ք այդ գաղափարը կյանքի կոչելու ճանապարհը:

– Առաջին քայլերից մեկը լինելու  է Արցախի բարձր տեխնոլոգիական ներդրումային հիմնադրամի ստեղծումը: Սթարթափների համար ֆինանսավորումն անփոխարինելի և,  կարելի է ասել, ամենաարդյունավետ տարբերակն է բիզնես-նախագծի իրագործման ճանապարհին: Բայց գործնականում սթարթափի համար այնքան էլ դյուրին չէ գրավել ներդրողի հետաքրքրությունն ու ստանալ ֆինանսավորում: Այդ է պատճառը, որը սթարթափների համար շատ կարևոր է լավ տեղեկացված լինել ֆինանսավորման գործընթացի վերաբերյալ և պատկերացնել գործարքի ընդհանուր պայմաններն ու հնարավոր խոչընդոտները: Ֆինանսավորողի համար էլ դժվար է կողմնորոշվել բազմաթիվ առաջարկների մեջ, ռեալ գնահատել այդ առաջարկներից յուրաքանչյուրի գործնականությունը, պահանջվածությունը, հեռանկարը: Հիմնադրամը պետք է ոչ միայն կամուրջ հանդիսանա գաղափարի եւ ֆինանսավորողի միջեւ, այլեւ հարթակ, որը նախնական փուլում կկարողանա տեսակավորել բազմազան գաղափարերը, դրանք հասանելի դարձնել այն պոտենցյալ շահառուներին: Այսինքն, եթե ներդրողին ՏՏ ոլորտը հետաքրքիր է որոշակի աշխարհագրական կամ թեմատիկ շրջանակներում, ապա հիմնադրամը կդառա այն օղակը, որը բազմաթիվ գաղափարներից կառանձնացնի եւ դրանով իսկ ֆինանսավորման համար կերաշխավորի հենց այդ շրջանակը ներառող գաղափարները:

Ո՞վ է լինելու այս ոլորտի շարժիչ ուժը:

-Միանշանակ երիտասարդությունը: Սա է ժամանակի հրամայականը: Երիտասարդությանը պետք է տալ հնարավորություն, բայց միայն դա բավարար չէ: Ավագների փորձն ու խորհուրդները եւս խիստ անհրաժեշտ են: Իսկ նախնական փուլում դա պարզապես պահանջված է: Այդ ագրեսիվ զարգացող ոլորտում հաջողության հասնելու համար պետք է որոշակի ունակություներ ու փորձ ունենալ: Ահա այստեղ է, որ պետք է երիտասարդներին օժանդակենք: Նրանց համար պետք է կրթության ու փորձի որոշակի պայմաններ ապահովենք: Ստեղծվելիք հիմնադրամի անելիքներից մեկն էլ հենց դա է լինելու: Որպեսզի երիտասարդը ունենա ոչ միայն լավ գաղափարներ, այլեւ պատկերացնի այդ գաղափարները կյանքի կոչելու ճանապարհները:

Ի՞նչ է տալու ՏՏ ոլորտի զարգացումը Արցախին:

-Նոր հնարավորություններ: Կառավարման համակարգում, կրթության, առողջապահության, տնտեսության մեջ կունենանք բոլորովին այլ որակ, եթե այդ ոլորտներում ակտիվ կիրառվեն տեղակատվական եւ նորարարական տեխնոլոգիաները: Սա ջնջում է սահմանները, ճեղքում է տնտեսական շրջափակումը, ինչը մեր այսօրվա փաստացի վիճակն է: Սա հավելյալ ու մեծ մուտք կլինի պետական բյուջեի համար ու, միաժամանակ, կդառնա մեր հասարակության մի զգալի հատվածի բարեկեցության աղբյուրը: Պահանջվա՞ծ է դա Արցախում, միանշանակ այո: Կորոնավիրուսի հետ կապված զարգացումները մեկ անգամ եւս ցույց տվեցին, թե նորարարական տեխնոլոգիաները ինչ մեծ դեր կարող են ունենալ հանրային կյանքի մի շարք ոլորտներում՝ այդ ոլորտների կենսունակությունը պահպանելով անգամ արտակարգ պայմաններում: Մենք այդ հնարավորությունները գնահատում ենք եւ նպատակադրված ենք դրանք բազմապատկել ու տարածել:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում