Նախագիծ․ Առաջարկվում է անցակետեր դնել հայ-ադրբեջանական սահմանի 3 կետում՝ Սոթքում, Երասխում և Քարահունջում

Նախագիծ․ Առաջարկվում է անցակետեր դնել հայ-ադրբեջանական սահմանի 3 կետում՝ Սոթքում, Երասխում և Քարահունջում

PanARMENIAN.Net - Շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նախագիծ, ըստ որի նախատեսվում է անցակետեր սահմանել հայ-ադրբեջանական սահմանի 3 կետում՝ Սոթքում («Քելբաջար»), Երասխում («Սադարակ») և Քարահունջում («Էյվազլի»)»։ Նախագիծը ներկայացրել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։

Որպես հիմնավորում նշված է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է օգոստոսի 4-ին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։

Օգոստոսի 4-ի կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել էր, որ ադրբեջանցիները մի քանի կետերով կարող են հատել ՀՀ սահմանն ու Նախիջևան հասնել և հանձնարարել էին ԱԱԾ-ին ապահովել դրա իրականցումը։

Նշվում է, որ նախագծի կարգավորման առարկան ՀՀ պետական սահմանի նոր անցման կետերի ստեղծումն է՝ պետական սահմանով անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների անցումը կազմակերպելու և իրականացնելու նպատակով:

Սահմանի անցման կետերը գործելու են համապատասխան շինարարական և կահավորման աշխատանքներն ավարտելուն հաջորդող օրվանից:

ՀՀ ԱԱԾ տնօրենը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում պետք է ապահովի սահմանված անցման կետերով անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի հետ կապված անվտանգության ապահովումը կանոնակարգող իրավական ակտի ընդունումը:

Նախագիծը կքննարկվի մինչև սեպտեմբերի 2-ը։ ‌

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---