Պարենամթերքի շուկայում գնաճն ակնհայտ է: «Առաջին լրատվական»-ը տեղեկացավ, որ նպարեղենի շուկայում կրկնակի թանկացումներ են տեղի ունեցել: Նոր Զովք խանութների ցանցի մասնաճյուղի տնօրեն Հակոբ Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թաբկացումը կապված է ճանապարհների փակ լինելու հետ: Մասնավորապես՝ հնդկաձավարը, որը վաճառվում էր 400-450 դրամով, այժմ 900 դրամ է դարձել: Բրինձի դեպքում ևս թանկացումը նկատելի է: Իհարկե կրկնակի չէ, սակայն թանկացում կա: Գնաճ է տեղի ունեցել նաև կաթնամթերքի շուկայում:
Մանրամասները՝ տեսանյութում