Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պետք է անհապաղ և առանց վարանելու շարունակել  մարդկանց բերել այստեղ. Իլ դը Ֆրանս տարածաշրջանի նախագահը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Պետք է անհապաղ և առանց վարանելու շարունակել  մարդկանց բերել այստեղ. Իլ դը Ֆրանս տարածաշրջանի նախագահը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս տարածաշրջանի նախագահ Վալերի Պեկրեսը խորապես ցնցված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտով և այն պատկերներից, որոնք փակցված են պատերին։ Նա նաև խորապես հասկացել է, ինչ մեծ քանակությամբ քաղաքական ուղերձներ է հղում թանգարանը: Այս մասին Վալերի Պեկրեսը հայտնել է «Արմենպրես»-ի հեր զրույցում։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով Հայաստան ժամանած  Իլ դը Ֆրանս տարածարջանի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը  այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը տիկին Պեկրեսին ներկայացրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Պեկրեսը նաև շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում,  գրառում կատարեց թանգարանի  հուշամատյանում:

Նա նշեց, որ 28 տարի առաջ այցելել է Երևան  և առաջին անգամ չէ, որ այցելելում է այս հուշահամալիր, սակայն առաջին անգամ է գտնվել Հայոց ցեղասպանության թանգարանում:

«Խորապես ցնցված եմ այս այցից հետո, մասնավորապես այս թանգարանով: Ցնցված եմ այն պատկերներով, որոնք փակցված են պատերին և խորապես հասկացել եմ, որքան և ինչ մեծ քանակությամբ քաղաքական ուղերձներ է հղում այս թանգարանը»,- նշել է Պեկրեսն «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ հավելելով, «Կարծում եմ, որ պետք է անհապաղ և առանց վարանելու շարունակել  մարդկանց բերել Հայաստան, որպեսզի մարդիկ այցելեն ու ճանաչեն այս թանգարանը և իրենց սեփական աչքերով տեսնեն, թե ինչպիսի բարբարոսությամբ, դաժանությամբ և անմարդկայնությամբ է իրականցվել Հայոց ցեղասպանությունը: Մեզ համար` արևմտյան ժողովրդի համար առանձնակիորեն հետևյալն է ցնցող, թե որքան երկրներ  տեղյակ էին այն  բարբարոսություններից, որոնք տեղի էին ունենում 1915 թվականին, և շատերը գիտակցում էին, թե ինչ է տեղի ունենում, բայց պարզապես անունակ գտնվեցին օգնելու կամ  կանխարգելելու այս բարբարոսությունները և  այս ցեղասպանությունը: Կարծում եմ, երբ այցելում ես այս թանգարանը դուրս ես գալիս լիովին պապանձված»,- ընդգծեց Պեկրեսը:

Պեկրեսը նաև պատմեց, որ խորապես ցնցվել էր նաև, երբ այցելել էր Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր, որտեղ իրեն ներկայացրեցին, թե ինչպես ֆրանսիացի նավաստիները դեմ գնալով ընթացակարգերին, կարողացան փրկել հայերին:

« Դա ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան խորնեն ձևավորված հայ-ֆրանսիական  հարաբերությունները և որքան մոտ է կանգնել  ֆրանսիական ժողովուրդը  հայ ժողովրդի  կողքին դժվարին պահերին»,- եզրափակեց Պեկրեսը:

Իլ դը Ֆրանս տարածարջանի նախագահը Ծիծեռնակաբերդի ծառուղում խորհրդանշական եղևնի տնկեց:

Վալերի Պեկրեսի  գլխավորած պատվիրակության կազմում  Երևան են ժամանել Իլ դը Ֆրանսի շրջանի ընտրված պաշտոնյաներ, հայկական  համայնքի ասոցիացիաների, տնտեսական ոլորտի ներկայացուցիչներ, ձեռնարկատերեր:

Այցի շրջանակներում  նախատեսվում է հանդիպում Երևանի քաղաքապետի հետ, Երևան-Իլ դը_Ֆրանս 2018-2021 թթ.-ի համար  ճանապարհային քարտեզի (գործողությունների ծրագրի) ստորագրում, որով նախանշվում են  հետագա համագործակցության հիմնական բնագավառները՝ կայուն պլանավորում և քաղաքաշինություն (ուրբանիզմ), նորարարություն և նորագույն տեխնոլոգիաներ մշակույթ, կրթություն և ֆրանկոֆոնիա:

Այցի ընթացքում նախատեսվում են  նաև մի շարք այցելություններ և այլ հանդիպումներ ու քննարկումներ՝ հատկապես գյուղատնտեսության, կայուն զարգացման, ձեռնարկատիրության, նորագույն  տեխնոլոգիաների ու  ստարտափների ոլորտներում:

Հոկտեմբերի 16-ից 17-ը «Թումո»-Փարիզի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետի Փարիզ կատարած այցի շրջանակներում Հայկ Մարությանը հանդիպել էր Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ: Քննարկվել էին ձեռնարկատիրության, կրթության, մշակույթի և քաղաքային տնտեսության  մի շարք ոլորտներին առնչվող համագործակցության հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am