ՀՀ-ում կորոնավիրուսի 1005 նոր դեպք կա և 23 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 1005 նոր դեպք կա և 23 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 188,446-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1005-ով:Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 23 դեպք է գրանցվել, 18-ը՝ կորոնավիրուսից, և 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3434 դեպք կա, այլ պատճառով՝ 876։

Ապաքինվել է ևս 433 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 170,160 է։ Փաստացի բուժվողների թիվը շարունակում է աճել՝ հասել է 13,976-ի:

Մարտի 25-ին 5525 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 828,159 թեստավորում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---