×


«Ես միանգամից եմ սիրահարվել»․ Անդրեն ու Անին հյուրընկալվել են Նազենի Հովհաննիսյանի հաղորդմանը

Անդրեն սիրելիի՝ Անի Օհանյանի հետ հյուրընկալվել է Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարին եւ պատմել իրենց հարաբերությունների, հետաձգված հարսանիքի, իր երաժշտական գործունեության հին ու նոր դրվագների եւ առաջիկա անելիքների մասին։

«Ես միանգամից եմ սիրահարվել։ Հենց մտավ, տեսա, ժպտաց, սիրահարվեցի։ Կադրում կա սիրահարվելս. տեսախցիկներն ամեն ինչ ֆիքսել են, ու երեք օր այն զգացողությունն էր, որ ասում են՝ փորիդ մեջ թիթեռնիկներ են»,- անկեղծացել է երգիչը։

Անին էլ իր հերթին հիշել է իրենց առաջին հանդիպումը, որը բեմում է եղել, երբ ինքը եկել էր մասնակցելու «Ազգային երգիչ» նախագծին․ «Ասում էի՝ եթե մասնակցեմ, ուրեմն՝ Անդրեի կարծիքը լսելու համար, իրոք այդպես է եղել։ Մտածում էի՝ եթե նույնիսկ չանցնեմ, գոնե պրեֆեսիոնալ կարծիք կլսեմ»։

Անդրեն եւ Անի Օհանյանը


Անին խոստովանել է, որ շատ է տխրել Անդրեի՝ երաժշտական նախագծից դուրս գալու առիթով, հետո արդեն անակնկալի է եկել, երբ վերջինս սոցցանցում նամակագրություն է սկսել իր հետ: Վիրտուալ շփումը դադարներով է եղել:

«Քովիդ, պատերազմ, հետո երբ Անին գրեց՝ արի Հայաստան, եւ կլավանաս (երգիչն այդ շրջանում առողջական խնդիր ուներ,-խմբ.): Ես էլ գրեցի՝ «Որ գամ, պետք է ամուսնանամ քեզ հետ»»,- պատմել է Անդրեն, Անին էլ հավելել. «Ես կատակի տվեցի, լուրջ չընդունեցի: Ասում եմ՝ «Արի Հայաստան», ասում ա՝ «Արի ամուսնանանք»: Չէի սպասում, որ կգա, անակնկալ էր»:

Անդրեի եւ Անիի հարսանիքը նախանշված է եղել սեպտեմբերի 26-ին, պսակադրությունը պլանավորում էին Հովհաննավանքում։ Սակայն սեպտեմբերի 12-ին Ադրբեջանը, կրկին խախտելով հարաբերական անդորրը, հարձակվեց Հայաստանի վրա։ Ստիպված էին հետաձգել հարսանիքը։

Զրույցի մյուս մանրամասները կարող եք դիտել այստեղ՝




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին