News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Newsfeed ամերիկյան լրատվական գործակալության ուղիղ եթերը էկրանների մոտ է հավաքել ավելի քան 18 մլն մարդու։ Հեռարձակումը իրականացվել է Facebook-յան էջում, գրում է Lenta-ն։

Չորս ժամվա ընթացքում հանդիսատեսին ցուցադրել են հսկայական ու արտասովոր վառ ամպրոպային պատկեր, որն ուղեկցվում է ամպրոպի ձայներով ու անձրեւի աղմուկով։ Հեռարձակումը ավելի քան 380 հազար վերահրապարակում ու 290 հազար մեկնաբանություն է ստացել օգտատերերի կողմից, որոնք ակտիվ կոչ են արել բոլորին հավատալ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյանը։

«Կարծես Հիսուսը վերադառնում է։ Հիմա ամենաբարենպաստ ժամանակն է, քո աստծուն ՝ Հիսուս Քրիստոսին ընդունելու համար»,- հավաստիացնում էին նրանք։

Ոմանք նախընտրել էին հավատալ արտասովոր բնական երեւույթին ու նույնիսկ այլմոլորակայինների ներխուժմանը։

Այդուհանդերձ օգտատերերի մեծ մասը հայտնել էր, որ Newsfeed-ի հեռարձակումը ֆեյք է։ Որպես ապացույց նրանք ներկայացրել են jonathanwennstroem օգտատիրոջ Ինսթագրամ հաշիվը, որը դեռ հուլիսի սկզբին էր հրապարակել գրաֆիկայի միջոցով պատկերված «Քրիստոսի գալուստը»։ Արդյունքում պարզվել է, որ ուղիղ եթերն ընդամենը չորս վայրկյանը մեկ կրկնվող գիֆ ձեւաչափով տեսագրություն էր։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ