Բելառուսի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Շնորհավորական հեռագիրը հրապարակվել է այդ երկրի ղեկավարի պաշտոնական էջում:
«Իր կամարտահայտությամբ Հայաստանի խորհրդարանն աջակցեց երկրի՝ կայունությանն ու տնտեսական զարգացման քաղաքականությանը: Համոզված եմ, որ Ձեր փորձն ու հեղինակությունը կնպաստեն հայ-բելառուսական հարաբերությունների խորացմանը, որոնք հիմնված են վստահության, հարգանքի ու մեր ժողովուրդների բարեկամության վրա»,-ասված է շնորհավորական խոսքում:
Լուկաշենկոն Արմեն Սարգսյանին մաղթել է ամուր առողջություն, երջանկություն ու հաջողություններ պետական պատասխանատու գործում:
Հարակից հրապարակումներ`
- Նազարբաևը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
- Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
- Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է ՀՀ չորրորդ նախագահին
- Արցախի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին