▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում արգելու՞մ են «26» թիվը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Աշնան գալուն հետ մեկտեղ սրացել են նաև հոգեկան խնդիրները Բաքվի քաղաքապետ Հաջիբալա Աբութալիբովի մոտ...Այն, որ Բաքվի 73-ամյա քաղաքապետի մոտ հոգեկան խնդիրներ կան, նույնիսկ չեն թաքցնում իշխանական ԶԼՄ-ները...

Այսպես,Հաջիբալա բեյը իմանալով, որ Բաքվի Սաբայիլի շրջանում, «Սահիլ» այգու (Բաքվի  «26 կոմիսարների այգին») մոտ գործում  «26»՝ «Twenty six» սրճարանը, մեծ քանակությամբ ոստիկանների ուղեկցությամբ  ժամանել է այդտեղ և հայտարարել,որ «26» անունով սրճարանի գուծունեությունը Ադրբեջանում անընդունելի է...

«Մարդասպանների հանցակիցները, որոնք ցեղասպանության են ենթարկել ադրբեջանցիներին մինչև հիմա ողջ են...Դրա արդյունքում էլ Գրողների միության շենքվի վրա հայտնվել է «26» թիվը՝"Twenty six"-ը... Թող նրանք, ովքեր վատ գիտեն իրենց երկրի պատմությունը գիտենան, որ քանի դեռ ողջ է ադրբեջանցի ազգը նա միշտ կհիշի դաշնակցականների չարագործությունները... »,հայտարարել է Աբութալիբովը...

Նա նաև ասել է, որ սրճարանը կփակվի, իսկ գույքը՝ կառգրավվի...Այս խայտառակությանն ակտիվ մասնակցել է Բաքվի փոխոստիկանապետը, ում ցուցումով ձերբակալվել է Գրողների միության շենքում տեղակայված «26»  սրճարանի տարածքի վարձակալը...

Բաքվի անմեղսունակ քաղաքապետը «դաշնակցականանրել»   է Ստեփան Շահումյանին և նրա մյուս կոմունիստ ընկերներին... Չեմ զարմանում,քանի որ սեփական պատմություն չունեցող 99-ամյա ադրբեջանցի ազգի համար Ալիևի աշխատակազմում նստածները պատմություն են հորինում...Իսկ Աբութալիբովն էլ ադրբեջանցի ազգի պատմությունը հորինողներից է,ում համար Ստեփան Շահումյանը և Բաքվի մյուս կոմիսարները դաշնակցական են...

Ադրբեջանական ԶԼՄ-ներին հաջողվել է պարզել, որ դաշնակ Շահումյանի և նրա ընկերների անունով փողոց կա Բաքվում,որը գտնվում է քաղաքի Սաբունչիի շրջանում...Այդ փողոցի անվան ցուցանակներով լուսանկարները ողողել են համացանցի ադրբեջանական տիրույթը...Ազերի օգտատերերը հեգնելով Հաջիբալա բեյին առաջարկում են սկզբից ձերբազատվել փողոցից,իսկ հետո նոր 26 թվից...Այս ամենի խայտառակությունն Ադրբեջանի համար շատ դիպուկ ներկայացրել է Ադրբեջանի Գրողների միության քարտուղար Չինգիզ Աբդուլաևը,ով իր facebook-յան էջում անդրադառնալով սրճարանի փակման դեպքին գրել է. «Արդեն մարդիկ մեզ վրա ծիծաղում են ԱՄՆ-ում,Իսրայելում,Ռուսաստանում...Բոլոր նրանց,ովքեր ծնվել են ամսի 26-ին առաջարկում են փոխել ծննդյան օրը,մեքենաների և ավտոբուսների վրա արգելել փակցնել 26 համարը... »:

Իրոք, շատ դժվար է գործ ունենալ մի երկրի հետ,որտեղ պատմության կեղծելը և թվերի հետ «պատերազմ» մղելը հովանավորվում է բարձր մակարդակով...

Հ.Գ. «26» թվի դեմ Աբութալիբովի պայքարը և բացահայտ ատելությունը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ վերջինիս համար...Հաջիբալան մոռանում է,որ 1964 թ-ի օգոստոսի 26-ն է ծնվել Ալիևների սրբացված ընտանիքի ամենակրևոր ներկայացուցիչներից մեկը՝երկրի փոխնախագահ, բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների արդյունքում չծերացող «սառցե արքայադուստր»  Մեհրիբան Ալիևան...

Գագիկ Համբարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին