Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Շրի Լանկայի ԱԳ նախարարի հետ
Մարտի 3-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Շրի Լանկայի ԱԳ նախարար Դինեշ Գունավարդենայի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով քաղաքական երկխոսության և շփումների ակտիվացման ուղղությամբ քայլերի ձեռնարկման կարևորությունը: Որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ` առանձնացվել են բժշկական կրթության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները:
Նախարարներ Այվազյանը և Գունավարդենան ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության և փոխաջակցության ամրապնդումը, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի առաջմղման և համամարդկային մարտահրավերների դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերն ամրապնդելու ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում