Սոցիալական

USD BUY - 390.00-2.00 USD SELL - 393.50-1.00
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 87.23-2.25 WTI - 83.34-1.80
COMEX:  GOLD - 2405.30-0.01 SILVER - 28.74+1.13
COMEX:  PLATINUM - 944.20-0.96
LME:  ALUMINIUM - 2614.50+1.06 COPPER - 9734.50+1.59
LME:  NICKEL - 18559.00+1.76 TIN - 33979.00+3.67
LME:  LEAD - 2180.00+1.14 ZINC - 2812.50-0.93
FOREX:  USD/JPY - 154.64+0.19 EUR/GBP - 1.0654+0.15
FOREX:  EUR/USD - 1.0654+0.15 GBP/USD - 1.2371-0.43
STOCKS RUS:  RTSI - 1173.68+1.13
STOCKS US: DOW JONES - 37986.40+0.56 NASDAQ - 15282.01-2.05
STOCKS US: S&P 500 - 4967.23-0.88
STOCKS JAPAN:  NIKKEI - 37068.35-2.66 TOPIX - 2626.32-1.91
STOCKS CHINA:  HANG SENG - 16224.14-0.99 SSEC - 3065.26-0.29
STOCKS EUR:  FTSE100 - 7895.85+0.24 CAC40 - 8022.41-0.01
STOCKS EUR:  DAX - 17737.36-0.56
19/04/2024  CBA:  USD - 392.60-1.47 GBP - 488.12-3.60
19/04/2024  CBA:  EURO - 418.04-2.71
19/04/2024  CBA:  GOLD - 30075.35-209.53 SILVER - 359.36-1.34
Ucom. աջակցություն տարբեր կրթական նախագծերի շարունակականությանը
09/09/2020 13:16
Կիսվել

Ucom. աջակցություն տարբեր կրթական նախագծերի շարունակականությանը

Հաշվի առնելով համավարակով պայմանավորված կրթական մարտահրավերները՝ Ucom ընկերությունն աջակցել է մի շարք կազմակերպությունների, որպեսզի ամառվա ընթացքում կամ ուսումնական տարվա մեկնարկին նրանց կողմից ընտրված աշակերտական համայնքն ունենա ինտերնետ հասանելիություն և շարունակի կրթական գործընթացը։

Օրինակ, երեխաների պաշտպանության, կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում բազմաթիվ ծրագրեր իրականացրած «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից ընտրված 370 աշակերտներ շարունակել են կրթվել ու պահպանել կապը մտերիմների հետ կազմակերպության կողմից ստեղծված հնարավորությունների և Ucom-ի կողմից հատուկ իրենց համար մշակված սակագնային պլանի անվճար ներառումների շնորհիվ։

Մեկ այլ նախագծի շրջանակում «Գալաքսի» ընկերությունների խումբը՝ գործակցելով «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի հետ, այս տարվա իր հոգատարության նախագիծն ուղել էր Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաներին։ Նախագծի շրջանակում «ՍՕՍ»-ի 50 շահառու երեխաներ, ի հավելումն նվերների ու անակնկալների, ապահովվել են պլանշետներով և շարժական  Ucom կապով, որպեսզի հետ չմնան հեռավար դասավանդման դպրոցական ծրագրից։

Ամառվա ամիսներին հատուկ իրենց համար մշակված սակագնային պլանի անվճար ներառումներից օգտվել են նաև «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության շահառու աշակերտները, իսկ կազմակերպությունն ստացել է մոդեմներ Ucom ընկերության կողմից։

Հավելենք, որ այս ամառ Ucom-ը «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի հետ գործակցությամբ մեկնարկել էր «Աշակերտական առաջնորդության» 3-շաբաթյա առցանց ճամբարը և Հայաստանի 24 համայնքներից 370 ճամբարականի մասնակցության համար տրամադրել էր ինտերնետ հասանելիությամբ SIM-քարտեր։

19/04/2024
դրամ
Դոլար (USD)
392.60
-1.47
Եվրո (EUR)
418.04
-2.71
Ռուբլի (RUR)
4.21
+0.02
Լարի (GEL)
147.13
-0.44
30075.35
-209.53
Արծաթ
359.36
-1.34