Չինաստանում հայ համայնքը կորոնավիրուսի կանխարգելման դեմ պայքարին ուղղված տեսաուղերձ է պատրաստել (վիդեո)

Չինաստանում հայ համայնքը կորոնավիրուսի կանխարգելման դեմ պայքարին ուղղված տեսաուղերձ է պատրաստել

PanARMENIAN.Net - Հոնկոնգի և Չինաստանի հայ համայնքը տեսանյութ է հրապարակել՝ ուղղված կորոնավիրուսի կանխարգելման դեմ պայքարին: Դրանում երկրի տարբեր քաղաքներում ապրող հայերն իրենց զորակցությունն են հայտնում տեղացիներին՝ քաջալերելով չին ժողովրդին և իշխանությանը:

Չինաստանի և Հոնկոնգի հայ համայնքի նախագահ Հենրի Արսլանյանի խոսքով՝ այդ նախաձեռնությամբ ուզել են չինացի ընկերներին հիշեցնել, որ հայ ազգը մշտապես աջակցելու է և լինելու է չինացիների կողքին՝ հատկապես այս դժվարին շրջանում:

ՀՀ-ում պատրաստված տեսանյութը ներկայացնում է նաև Երևանի Կոնֆուցիուսի ինստիտուտում չինարեն սովորող հայ ուսանողներին:

Հունվարի 11-ի դրությամբ Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 1016-ի մարդ, երկրում այս պահին 42,638 մարդու մոտ հաստատվել է վարակը, 37,726 մարդ բուժման փուլում է, նրանցից 7333-ի վիճակը ծանր է, իսկ 3996-ը բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցներից:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---