«Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2019-2020-ի ծրագրի մրցույթի արդյունքներն ամփոփվել են

«Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2019-2020-ի ծրագրի մրցույթի արդյունքներն ամփոփվել են

PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Գերմանիայի բնության պահպանության միությունն (NABU) ամփոփել են համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2019-2020 ծրագրի մրցույթի արդյունքները։

Մրցույթի ամփոփմանը հաշվի են առվել հայտատուների սերտիֆիկացման պարագայում օրգանական արտադրանքի արտահանման հնարավորությունը, նոր աշխատատեղերի ստեղծման հեռանկարները, ինչպես նաև տնտեսվարողների՝ սահմանամերձ համայնքներում աշխատելու հանգամանքը։

2019-ին ծրագրին դիմած տնտեսվարողներից հաղթող են ճանաչվել 19-ը։ Մրցույթում հաղթող ճանաչվելու և BIO արտադրության ոլորտում գործունեության ծավալմամբ պայմանավորված՝ 2019-2020 ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել 100-ից ավել նոր աշխատատեղ։ Իսկ ծրագրի մեկնարկից մինչ այսօր ստեղծվել է 300 մշտական և սեզոնային աշխատատեղեր:

«Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2019-2020 ծրագրի մրցույթի հաղթող տնտեսվարողներն են՝

Ռիտա Մարտիրոսյան (խոտաբույսերի և թեյերի արտադրում),

Գառնիկ Գուլքանյան (մեղվաբուծական տարբեր մթերքների արտադրում),

Գառնիկ Հովակիմյան (մեղվաբուծական մթերքների արտադրում),

Վահե Կիրակոսյան (մեղրի արտադրում),

Վարդան Քոչարյան (մեղրի արտադրում),

Վարդգես Դավթյան (մրգերի և բանջարեղենի արտադրում),

Լևոն Պարոնյան (տարատեսակ հացահատիկների արտադրում),

Գոհար Մովսիսյան (մրգերի և բանջարեղենի արտադրում),

Սուրեն Հարությունյան (թեյերի և յուղերի արտադրում),

Հարություն Թաշչյան (մրգերի և բանջարեղենի արտադրում),

Աշոտ Ղազարյան (տարատեսակ հացահատիկների արտադրում),

Նարինե Սերոբյան (խոտաբույսերով թեյերի արտադրում),

Սամվել Մխիթարյան (մեղրի արտադրում),

Ավագ Հարությունյան (խաղողի և գինու արտադրում),

Թևոս Սարգսյան (մեղվաբուծական մթերքների արտադրում),

Նիկոլայ Սարգսյան (մեղրի վերամշակում),

Սեյրան Ալեքսանյան (մեղրի արտադրում),

Վահան Գևորգյան (կարտոֆիլի արտադրում),

«Ագրոլոգ» ընկերություն (չրի և թեյի արտադրություն Արմավիրի և Արագածոտնի մարզերում, մրգերի և բանջարեղենի արտադրում՝ Սյունիքի մարզում):

«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ամենամյա ծրագիրն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և NABU-ն համատեղ իրականացնում են 2015-ից։ Ծրագրի նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը խթանելն ու ոլորտի արտադրողներին օժանդակելն է: Ծրագրի շրջանակում առայսօր օրգանական սերտիֆիկացում է ստացել շուրջ 50 տնտեսվարող, որոնց մեծ մասի արտադրանքը ներկայացված է արտերկրում։ Գերմանացի մասնագետների աջակցությամբ յուրաքանչյուր տարի իրականացվում է նաև ծրագրի շահառուների վերապատրաստում։

Օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիրն իրականացվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հաճախորդների համար։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---