211652_close_icon
views-count46469 դիտում article-date 10:23 05-12-2021

Կողոպուտ հայկական ձևով. Երևանում՝ «Մալիբու» այգու մոտ, Kia-ն բախվել է Nissan-ին, որից հետո Kia-ի վարորդը հարվածել է Nissan-ի վարորդին, իսկ ուղևորն էլ հափշտակել է նրա 54 հազար դոլարը ու դիմել են փախուստի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   ոստիկանության կենտրոնական բաժնում ՀՀ քր օր-ի 176 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է դեկտեմբերի 3-ին Երևանի բնակիչ, 37-ամյա Էդգար Ն.-ի դիումի փաստով:

Վերջինս նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում  ահազանգել է ոստիկանություն և հայտնել,  որ Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու»-ի այգու հարևանությամբ, Nissan մակնիշի ավտոմեքենան բախվել է իր վարած Kia մակնիշի ավտոմեքենային, որից հետո Nissan-ի վարորդը անհիմն վիճաբանել է իր հետ, ապա բռունցքով հարվածել գլխին, ինչի հետևանքով իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ:

Այդ ընթցաքում  Nissan-ի  ուղևորը իր ավտոմեքենայի սրահից   հափշտակել է իր պայուսակը, ապա երկուսով  Nissan-ով դիմել են փախուստի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Էդգար Ն.-ն ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ պայուսակի մեջ եղել է 54 հազար ԱՄՆ դոլար:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ Nissan-ն ու  կողոպուտ կատարած երթադրյալ  կասկածյալներին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր