Նորընտիր ԱԺ առաջին նիստը՝ հունվարի 14-ին

Նորընտիր ԱԺ առաջին նիստը՝ հունվարի 14-ին

PanARMENIAN.Net - 7-րդ գումարման Ազգային Ժողովի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 14-ին, ժամը 10:00-ին: Այդ մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

ԱԺ արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը ժամը 10-ին, որի մասին հայտարարում է ԿԸՀ նախագահը: Ուստի Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ ԱԺ դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով ընտրված նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի օր է հայտարարվում 2019-ի հունվարի 14-ի երկուշաբթի օրը, ժամը 10.00-ին։

ԿԸՀ հւնվարի 4-ի նիստում կազմվել է արձանագրություն, որով մանդատները բաշխվել են խորհրդարանական երեք ուժերի միջև:

ԱԺ-ում մեծամասնություն է կազմելու «Իմ քայլը» դաշինքը, որը կունենա 88 պատգամավորներ, քանակով երկրորդը լինելու է «Բարգավաճ Հայաստան » խմբակցությունը՝ իր 26 պատգամավորներով: Խորհրդարանական երրորդ ուժը «Լուսավոր Հայաստանն» է, որը կունենա 18 պատգամավոր:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---