ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը տեղյակ չէ՞ Վաղարշակ Հարությունյանի մասին

Հայաստանը չի սպառել իր հնարավորությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու առաջադրելու: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:

Դիտարկմանը, որ Վաղարշակ Հարությունյանի անունն է շրջանառվում այդ պաշտոնի համար, փոխնախարարը նշեց, որ չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել այդ լուրերը.

«Խնդիրները քննարկվում են, տեղի են ունենում խորհրդակցություններ: Հայաստանի համար շատ կարևոր է ՀԱՊԿ գործունեության անընդհատությունը և այդ կազմակերպության հեղինակությունը»:

Հիշեցնենք, որ «Կոմերսանտը» գրել էր, որ Յուրի Խաչատուրովի փոխարեն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվելու Բելառուսի ԱԱԽ քարտուղար Զասը։ Հայկական կողմը շրջանառության մեջ է դրել պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի անունը, ում թեկնածությունը ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնին շրջանառվում էր մինչ Խաչատուրովի նշանակումը, դեռևս Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ, և ով ընդունելի թեկնածու է ռուսական կողմի համար։

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս