Բաժիններ՝

Վիճաբանություն և դանակահարություն Սևանի թերակղզում. կան վիրավորներ

Հուլիսի 25-ին, ժամը 12.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի ձախ մասի և կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, չթափանցող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1996 թ. ծնված Միքայել Ա.-ն և «ձախ թիակի կտրած-ծակած, չթափանցող վերք» ախտորոշմամբ՝ 1996 թ. ծնված Հայկ Ա.-ն:

Նրանք հիվանդանոցում հայտնել են, որ մարմնական վնասվածքները ստացել են թերակղզու տարածքում լողալիս ինչ-որ առարկայի դիպչելու հետևանքով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում հուլիսի 25-ին, ժամը 13.30-ին, բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Ալիկ Ե.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, Սևանի թերակղզու հարավային ափին գտնվող հանգստյան գոտում գտնվող իր տնակում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իր ծալովի դանակով Միքայել Ա.-ին և Հայկ Ա.-ին նշված մարմնական վնասվածքները պատճառել է ինքը:
Հանցագործության գործիք դանակը ներկայացվել և վերցվել է:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս