Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սլովակիան սատարում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո ԼՂ համակարտության լուծման գործընթացին

Սլովակիան սատարում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո ԼՂ 
համակարտության լուծման գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիան լիովին սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող գործընթացին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը:

«Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հունվարի վերջին Ժնևում հանդիպեցին, վարչապետ Փաշինյանն ու նախագահ Ալիևը հանդիպեցին անցյալ շաբաթ՝ Մյունխենում: Սրանք մեր տեսանկյունից դրական զարգացումներ են, որովհետև շատ կարևոր է, որ երկու արտգործնախարարները, վարչապետն ու նախագահը հանդիպեն և քննարկեն, թե ինչպես առաջ տանել հարցի լուծումը: Սլովակիան, անշուշտ, լիարժեք սատարում է այս խնդրի կարգավորման գործընթացը, որն առաջնորդում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Մենք վստահում ենք նրանց աշխատանքին, շատ սերտորեն համագործակցել ենք նրանց հետ անցյալ տարվա ընթացքում՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր»,- ասաց Լայչակը:

Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը Հայաստանում է պաշտոնական այցով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]