Մատչելիության հղումներ

«Ծայրաստիճան կարևոր է, որպեսզի բոլոր կողմերը զսպվածություն և պատասխանատվություն ցուցաբերեն»․ ԵՄ


Եվրամիությունն այսօր երկրորդ հայտարարությունն է տարածել հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին հարգել խաղաղ հավաքների անցկացումը և անհապաղ ազատ արձակել այն անձանց, ովքեր բերման են ենթարկվել օրենքին համապատասխան հավաքի իրենց հիմնարար իրավունքը իրացնելիս:

Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի և հանձնաժողովի փոխնախագահի անունից տարածված հայտարարության մեջ նշվում է․

«Խաղաղ կարգով և օրենքին համապատասխան հավաքների իրականացման իրավունքը բոլոր անձանց համընդհանուր եւ հիմնարար իրավունքն է:

Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները լիովին հարգեն այդ իրավունքը և ապահովեն օրենքի արդար, համաչափ կիրառումը, ինչպես նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները՝ ներառյալ` Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն: Բոլոր նրանք,ովքեր ձերբակալվել են օրենքով սահմանված կարգով իրենց հիմնարար իրավունքի իրականացման ընթացքում, պետք է անհապաղ ազատ արձակվեն:

Շատ կարեւոր է, որ ներգրավված բոլոր կողմերը ցուցաբերեն զսպվածություն եւ պատասխանատվություն: Ներքաղաքական իրավիճակի անհապաղ եւ խաղաղ կարգավորումը նպատակահարմար է համարում ընդգրկուն երկխոսություն, ինչպես կոչ արեց Նախագահ Արմեն Սարգսյանը: Ուստի հիասթափեցնող եւ մտահոգիչ է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ԱԺ պատգամավորՆիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատեւ հանդիպումը չի կանխարգելել լարվածության հետագա խորացումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG