25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թավշյա հեղափոխությունից հետո շատացել են սուտ մատնության դեպքերը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային համարում կարդում ենք. «Ինչպես հայտնի է թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը նոր թափ հաղորդեց նախկինում կարճված եւ կասեցված քրեական գործերի:

Այս պատկերին զուգահեռ այս օրերին իրավապահ մարմիններին են դիմում քաղաքացիներ՝ այս կամ այն միջադեպի մասին հաղորդում հանցագործության մասին դիմում ներկայացնելով:

Արդյունքում, իրավապահները քննություն են սկսել եւ պարզել, որ քաղաքացիները սկսել են ուրիշներին անհիմն մեղադրել ծանր հանցագործությունների մեջ:

Ուստի իրավճակը հաշվի առնելով իրավապահները սուտ հաղորդում տված անձանց մեղադրանք են առաջադրել:

Այսպիսով , «Ժողովուրդ օրաթերթին հայտնի է դարձել, որ Հերմինե Ադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է սուտ մատնություն, այն է` 2018 թվականի հունիսի 15-ին գրավոր հաղորդում է տվել ոստիկանության Կապանի բաժնում, որում գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, Աշոտ Միքայելյանին մեղադրել է ծանր հանցագործության կատարելու մեջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ