Շախմատի կանանց առաջնության վերջին տուրում առաջատարները կորոշեն չեմպիոնին
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունները մոտենում են ավարտին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող տղամարդկանց առաջնությունում կայացան 7-րդ տուրի պարտիաները: Հաղթանակներ տոնեցին Տիգրան Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը: Ոչ-ոքի ավարտվեցին Տեր-Սահակյան-Սարգսյան, Գաբուզյան-Փաշիկայն պարտիաները:
Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարը Մանուէլ Պետրոսյանն է, ով ունի 5,5 միավոր: 4,5 միավոր ունեն Սամվել Տեր-Սահակյանը և Շանթ Սարգսյանը:
Կանանց մրցաշարում կայացան նախավերջին տուրի պարտիաները: Այս տուրում հաղթանակ տարան Վերոնիկա Խաչատրյանը և Մարիա Գևորգյանը:
Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ 6-ական միավորով առաջատարներն են Մարիամ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը: Վերջիններս կմրցեն վերջին տուրում և կորոշեն Հայաստանի չեմպիոնին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում