211652_close_icon
views-count2989 դիտում article-date 23:36 11-09-2019

Վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Նյու Յորքում կմասնակցի Կլիմայի հարցերով գագաթնաժողովին

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը սեպտեմբերի 22-ից 26-ը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորք: Այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գրիգորյանը կմասնակցի Կլիմայի հարցերով գագաթնաժողովին (Climate Action Summit), ինչպես նաև սեպտեմբերի 24-ին և 25-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ներքո իրականացվող՝ կայուն զարգացման բարձրաստիճան հատվածի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով:

Նմանատիպ նյութեր